Ուրբաթ, 10 Փետրվարի 2017 20:11
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում ներքին աուդիտի համակարգի կայացումը կլինի երկրի ֆինանսների նախարարության առաջնահերթ խնդիրը

Հայաստանում ներքին աուդիտի համակարգի կայացումը կլինի երկրի ֆինանսների նախարարության առաջնահերթ խնդիրը

Արմինֆո. Հայաստանում ներքին աուդիտի համակարգի կայացումը կլինի երկրի ֆինանսների նախարարության առաջնահերթ խնդիրը: Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացման ու բարեփոխումների շրջանակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Նախարարի խոսքով, նախարարությունն ունի  այդ հանգույցի զարգացման իր տեսլականը, բայց նախնական փուլում կարևորում է անկաշկանդ քննարկումը ոլորտի պատասխանատուների հետ՝ հնարավոր խոչընդոտները բացառելու, լավագույն գաղափարները համախմբելու և աուդիտորների մտահոգությունները քննարկելու համար: Նախարարի խոսքով՝ ռիսկերը թեև իդենտիֆիկացվել են, այնուամենայնիվ ֆինանսական կարգապահության և պետական հիմնարկների արդյունավետության բարձրացման գործընթացը դանդաղում է: Ներքին աուդիտը պետք է արդյուանվետ աշխատի՝ իդենտիֆիկացնելով  ռիսկերը, ներդնելով հսկողության մեխանիզմներ ու կանխարգելիչ գործիքներ: Համակարգի ներդրման համար անհրաժեշտ է շարժիչ ուժ, և այդ գործում գերակայում է ֆինանսների նախարարության մասնակցությունը: