Հինգշաբթի, 16 Փետրվարի 2017 14:32
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ գյուղնախարար. 2017 թվականին կշարունակվի մթերված բերթի դիմաց գոյացած պարտքերի վերադարձի գործընթացը

ՀՀ գյուղնախարար. 2017 թվականին կշարունակվի մթերված բերթի դիմաց գոյացած պարտքերի վերադարձի գործընթացը

Արմինֆո. 2017 թվականին կշարունակվի մթերված բերթի դիմաց գոյացած պարտքերի վերադարձի գործընթացը: Այս մասին փետրվարի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Նրա խոսքով, բերքի, հիմնականում խաղողի մթերման դիմաց գոյացած ընդհանուր պարտքը ներկայումս կազմում է 1.467 մլրդ.դրամ: Այս թվերը ճշգրտվում են գրեթե ամեն օր: Կազմված է մարման ժամանակացույցը, որի համաձայն, պարտքի 90%-ը պետք է մարվի մինչև հուլիս ամիսը: Փետրվարին այդ նպատակին նախատեսվում է ուղղել 586 մլն.դրամ, մարտին` 415 մլն.դրամ, ապրիլին`160 մլն.դրամ, իսկ մայիսին`218 մլն.դրամ: Հիմնական պարտապանն է շարունակում մնալ «Վինար» ընկերությունը, ինչի առնչությամբ նախարարությունն ստիպված է եղել դիմել երկրի գլխավոր դատախազությանը: Ներկայումս ձեռնարկությունում կա 12 հազար դեկալիտր սպիրտ, որը ՊԵԿ քննչական վարչությունը պահեստավորել է, ընկերությանը ներկայացնելով վաճառքի և պարտքի մարման ժամկետները: Իսկ եթե դա տեղի չունենա, ապա կառավարոթյունը կսկսի նոր ներդրող փնտրել «Վինար» ընկերության համար, ինչպես դա տեղի ունեցավ «Աշտարակ կաթ» ընկերության պարագայում: