Արմինֆո. Էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլի միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 2020թ. Հայաստանում ապահովել առաջնային էներգիայի ավելի քան 37 տոկոս խնայողություն։ Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից, հղում կատարելով նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Վահագն Աթայանին:
Նրա խոսքով, 2010-2020 թվականներին էներգախնայողության ակնկալվող թիրախային ցուցանիշը գնահատվում է գրեթե 40 մլրդ կՎտժ.-Հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների իրականացման արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1-4 ԱՄՆ ցենտ, մինչդեռ Հայաստանի էներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը գրեթե 7 ԱՄՆ ցենտ է։ Դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության համար առավել մատչելի է էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, քան արտադրող նոր հզորությունների ավելացումը:
Այսօր Հայաստանում սպառվող առաջնային էներգակիրների շուրջ 67 տոկոսը ներկրվում է, ինչը խոցելի է դարձնում էներգետիկ անվտանգությունը։ Էներգաարդյունավետության խթանումը թույլ կտա նվազեցնել առաջնային էներգիայի պահանջարկը և կհանգեցնի ներկրվող վառելիքի ծավալների կրճատմանը:
Էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները միտված են էներգիայի սպառման կրճատմանը։ Արդյունքում կբարելավվի էներգաարտադրության արդյունավետությունը, ինչը դրական ազդեցություն կունենա նաև սակագների ձևավորման վրա,- նշել է Վահագն Աթայանը:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |