Երկուշաբթի, 20 Փետրվարի 2017 14:09
Նաիրա Բադալյան

Վլադիկավկազ-Երևան ուղիղ, կանոնավոր չվերթները կարող են մեկնարկել առաջիկայում

Վլադիկավկազ-Երևան ուղիղ, կանոնավոր չվերթները կարող են մեկնարկել առաջիկայում

Արմինֆո. Վլադիկավկազ-Երևան ուղիղ, կանոնավոր չվերթները կարող են մեկնարկել առաջիկայում: Չվերթի բացումը քննարկել է Օսիայի հոգևոր առաջնորդը Հայաստան կատարած այցի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ «Ռեգիոն օնլայն»-ը:

Ինչպես իր հայաստանյան այցի ընթացքում նշել է Վլադիկավկազի և Ալանիայի եպիսկոպոս Լեոնիդը, չվերթը կունենա բարձր պահանջարկ, քանի որ Հյուսիսային Օսիայում ապրում է մոտ 20 հազար հայ:

Ըստ ԱրմԻնֆո-ին հաղորդել էր Հայաստանի Քաղաքացիական գլխավոր վարչության  մամուլի ծառայությաոն ղեկավար Սաթենիկ Հովհաննիսյանը, Հայստանի ավիացիոն կարգավորիչը դեռ նման հայտ չի ստացել: Սակայն, ինչպես նշել են ՔԱԳՎ-ում,  բանակցությունները տարբեր ավիաընկերությունների հետ շարունակվում են, բայց, հաշվի առնելով առևտրային գաղտնիքը, ձեռնպահ է մնացել նոր դերակատարների անուններ նշելուց:

Նշենք, որ Օսիայի հոգևոր առաջնորդի տեղի է ունեցել անցյալ շաբաթ: Լեոնիդ եպիսկոպոսին ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: