
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Կոտայքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կոտայքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին ջերմոցային տնտեսության, կարի արտադրամասի հիմնմանը, բիոմասսայից վառելանյութի (պելետի) և համապատասխան վառարանների, հագուստի, հակակարկտային ցանցերի, կաշվե իրերի արտադրությանը, հանգստի գոտու ստեղծմանը և այլն:
Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հետևողականորեն աշխատել ներդրողների հետ՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

