Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2017 17:08
Ալեքսանդր Ավանեսով

Մոսկվայում անցկացվող CPM (Collection Premiere Moscow) նորաձևության միջազգային ցուցահանդեսում հայկական արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել

Մոսկվայում անցկացվող CPM (Collection Premiere Moscow) նորաձևության միջազգային ցուցահանդեսում հայկական արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել

Արմինֆո. Փետրվարի 20-23-ը Մոսկվայում անցկացվող  «Expocentreե ցուցահանդեսների կենտրոնում Արևելյան Եվրոպայի խոշորագույն CPM (Collection Premiere Moscow) նորաձևության միջազգային ցուցահանդեսին հայկական նորաձևությունը ներկայացնում է «5900BCե ապրանքանիշը:

«5900 BCե ապրանքանիշի ներքո միավորվել են Հայաստանում գործող հագուստ արտադրող 8 ձեռնարկություն, որոնք իտալացի և հայ փորձագետների աջակցությամբ մշակում և ստեղծում են նորաձև հագուստի  համատեղ հավաքածուներ՝ ժամանակակից գնորդների պահանջներին և ճաշակին համապատասխան:

Ապրանքանիշի անվանումը խորհրդանշական է, քանի որ աշխարհում գտածո ամենահին հագուստներից մեկը` 5900 տարի առաջ ստեղծված կանացի շրջազգեստը, հայտնաբերվել է ՀՀ Արենի համայնքում: “5900BC” ազգային ապրանքանիշը CPM-Collection Premiere Moscow նորաձևության միջազգային ցուցահանդեսին մասնակցում է չորրորդ անգամ՝ ներկայացնելով իր հինգերորդ՝ աշուն-ձմեռ 2017-2018 հավաքածուն:  Այս տարի ցուցահանդեսի մասնակից երկրները 29-ն են: Մոտ 21 000 այցելուների զգալի մեծամասնությունը կազմում են նորաձև հագուստի արտադրության և վաճառքի ոլորտները ներկայացնող մասնագետներ: ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրի աշխատանքային խմբի կողմից կազմակերպված հանդիպումներին զուգահեռ՝ ռուսական խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների և հայկական ապրանքանիշի առանձին գործարարների հետ հանդիպումներ է նախաձեռնել նաև Ռուսաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, որոնց արդյունքում սպասվում է պայմանագրերի կնքում և հետագա համագործակցություն։