Հինգշաբթի, 23 Փետրվարի 2017 18:20
Ալեքսանդր Ավանեսով

«Բելավիա» ավիաընկերությունը մտադիր է վերսկսել չվերթերը դեպի Երևան

«Բելավիա» ավիաընկերությունը մտադիր է վերսկսել չվերթերը դեպի Երևան

Արմինֆո. «Բելավիա» ավիաընկերությունն, ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո, մտադիր է մայիսի 24-ից վերսկսել Մինսկ-Երևան թռիչքները: Այս մասին ԱրմԻնֆո-ին տեղեկացրել է Հայաստանում «Բելավիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչությունը: Նույնը տեղեկությունն ԱրմԻնֆո-ին հաստատել են նաև Հայաստանում Բելառուսի դեսպանատանը և Երևանի ավիադրամարկղներում:

 

Մինչդեռ, Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հաղորդել են, որ ներկայիս դրությամբ Մինսկ-Երևան ավիաչվերթի իրականացմանհայտեր չեն ներկայացվել, հիշեցնելով, որ վերջին անգամ այդ ուղղությամբ չվերթներ են իրականացվել 2016 թվականի փետրվարի4-ին:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, «Բելավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը հաղորդել էր, որ ավիաընկերությունը» նախատեսում է չվերթեր իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք հաջորդ տարվա ամռանը: «Հուսով եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև ուղևորափոխադրման պահանջարկի անկումը ժամանակավոր է: Մենք պլանավորում ենք վերսկսել թռիչքները 2017 թվականի հունիսից», - ասել է Անատոլի Գուսարովը, մեկնաբանելով Մինսկ-Երևան թռիչքների վերսկսման հնարավորությունը: