Չորեքշաբթի, 1 Մարտի 2017 17:38
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետ. Վրաստանի տարածքով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի տարանցման գինը ներկայումս ավելի ցածր է, քան մինչ այժմ

ՀՀ վարչապետ. Վրաստանի տարածքով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի տարանցման գինը ներկայումս ավելի ցածր է, քան մինչ այժմ

Արմինֆո. Վրաստանի տարածքով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի տարանցման գինը ներկայումս ավելի ցածր է, քան մինչ այժմ: Այս մասին ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին:

Ըստ վարչապետի, առաջին մեկ խոր.մ գազի դիմաց Վրաստանը կվերցնի ծավալի 10%-ը, յուրաքանչյուր հաջորդ խոր.մ դիմաց կստանա ԱՄՆ դոլարով, ելնելով 100 կմ տարանցման հաշվարկից`պայմանագարային գնով: «Բայց ցանկացած պարագայում, այդ գինն ավելի ցածր է, քան մինչև 2016 թվականը գործող գինը»,-նշել է վարչապետը: Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին ինքը նշեց 4 գործոնների մասին, որոնք բերեցին 1 խմ գազի գնի 7 դրամով իջեցմանը Հայաստանի սպառողների համար: Այդ գործոնների թվում էր նաև դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման պայմանների փոփոխությունը: Եվս մեկ գործոն էլ հանդիսանում է 2017 թվականին վարկերի մարման գծով տոկոսների իջեցումը, ինչպես նաև սեփական ծախսերի կրճատումը և շուկայի արձագանքը գների իջեցմանը: «Մայր ընկերությունը պատրաստ է սուբսիդավորել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վնասները: Պայմանականորեն խոսքը գնում է 14 մլրդ.դրամի մասին: Հակառակ պարագայում, առկա է շուկայի նեղացման վտանգը»,-նշել է վարչապետը:

Իր հերթին, Արամ Մանուկյանը հիշեցրել է, որ 2015 թվականին Հայաստանը Ռուսաստանից ստացել է 2 մլրդ.խ.մ. գազ, 2016-ին `1.8 մլրդ.խ.մ., ինչը վկայում է սպառման ծավալների 6.8% անկման մասին: Նույն իրավիճակն է տիրում էլեկտրամատակարարման ոլորտում, որտեղ 2016-ին ծավալների անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 6.2%: Սպառողների տարեկան թիվը Հայաստանում նվազում է 3-5%, ինչը խոսում է ընթացող միգրացիայի մասին:

Վրաստանի և «Գազպրոմի» միջև Հայաստանին մատակարարվող ռուսական գազի տարանցման կոնսենսոսը կայացել է:

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ավելի վաղ հայտարարել էր, թե վրացական կողմի դիրքորոշումը «միանգամայն հստակ է», քանի որ նույնիսկ ֆինանսական վարձահատուցման անցնելու դեպքում երկիրը պետք է ստանա նույն օգուտը, ինչ որ այն պայմաններում, երբ բնական գազ ստանում է հումքի տեսքով: Ավելին,

Վրաստանը հնարավորություն ստացավ անհրաժեշտության դեպքում, սեզոնային պահանջարկը բավարարելու համար, ստանալ բնական գազի լրացուցիչ ծավալներ, ընդ որում`զեղչված գնով, նախկին $ 215-ի փոխարեն`$ 185, 1 հազար մեկ խորանարդ մետրի դիմաց: Նրա խոսքով, պայմանագիրը երկու տարով է, առաջին տարին (2017 թ.), մասնակիորեն մնում է հումքով վճարման տարբերակը, բայց հետո այն կշարունակվի դրամական հաշվարկներով: «Դա եղել է օպտիմալ լուծում, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը», - ասել է Կալաձեն:

Վրաստանը տարեկան սպառում մոտ 2,5 մլրդ բնական գազ, որի հիմնական  մատակարարն Ադրբեջանն է: Ռուսական գազ երկիրը չի գնում 2007 թվականից: Միևնույն ժամանակ, Ռուսաստանից Վրաստանն ստացել է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի տարանցման ծավալների 10% - ը: