Արմինֆո. Հայաստանի և Վրաստանի միջև որևէ հարցի շուրջ հակասություն չկա, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա հայտնել է, որ այցի ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում վրացական փորձի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական փորձի փոխառման հարցերը: Վարչապետի խոսքով, քննարկվել են նաև «Վերին Լարսին» այլընտրանքային հաղորդակցությունների բացման հեռանկարները: Ըստ որում, Կարապետյանն ընդգծել է, որ Աբխազական երկաթուղու գործարկման հարցը չի քննարկվել: «Քննարկվել են այլընտրանքային այլ ուղիների բացման հեռանկարները, մենք գտնվում ենք բանակցությունների փուլում, համոզված եմ, որ կգանք փոխհամաձայնության»,- ընդգծել է Կարապետյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ Վրաստանի հետ քննարկվում են «Վերին Լարսին» այլընտրանքային հաղորդակցությունների բացման հնարավորությունները, հարուցել վրացական քաղաքական ուժերի մտահոգությունը, ովքեր համարել են, որ «Վերին Լարսին» այլընտրանքն Աբխազական երկաթուղին է: Վրաստանի քաղաքական ուժերը գտնում են, որ Աբխազական երկաթողու գործարկումը հակասում է երկրի շահերին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |