Հինգշաբթի, 2 Մարտի 2017 15:16
Ալեքսանդր Ավանեսով

KfW բանկն արգելավայրերի պահպանման նպատակով Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային աջակցություն

KfW բանկն արգելավայրերի պահպանման նպատակով Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային աջակցություն

Արմինֆո. Գերմանիայի Զարգացման բանկը (KfW) կշարունակի Հայաստանին ցուցաբերել դրամաշնորհային աջակցություն`արգելավայրերի պահպանման նպատակով: Այս մասին ապրիլի 2-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

 

Նրա խոսքով, միջոցները կհատկացվեն պարկերի և պահպանվող տարածքների պահպանմանը գերմանական KfW բանկի նախագծի 3-րդ փուլի շրջանակներում: Այդ նպատակով բանկը 2017 թ-ին Հայաստանին կտրամադրի 155.5 մլն դոլարին համարժեք դրամ (մոտ 300 հազար եվրո):

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԱրմԻնֆո գործակալությունը, Գերմանիան Հայաստանին կտրամադրի 4 մլն. եվրոյի դրամաշնորհ, Շիկահողի արգելոցի հիմքի վրա կենսամթնոլորտային ռեզերվի ստեղծման նպատակով: Բացի այդ, լրացուցիչ կտրամադրվի ևս 1 մլն.եվրո`հետազոտությունների, մշակումների նպատակով բնապահպանական ծրագրերի իրականացման և տարածաշրջանային խորհրդաժողովների անցկացման ոլորտներում: