Հինգշաբթի, 2 Մարտի 2017 17:00
Նաիրա Բադալյան

Հայկական գինիներն աննախադեպ հաջողության են հասել Mundus Vini International Wine միջազգային մրցույթում

Հայկական գինիներն աննախադեպ հաջողության են հասել Mundus Vini International Wine միջազգային մրցույթում

Արմինֆո. Հայկական գինիներն աննախադեպ հաջողության են հասել Mundus Vini International Wine միջազգային մրցույթում, որը տեղի է ունենում Գերմանիայի Նոյշտադտ քաղաքում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանի խաղողագործների և գինեգործների միոթյունից:

 

Մրցույթի արդյունքում հայկական գինիներն արժանացել են 23 մեդալի, այդ թվում`10 ոսկե, և 13 արծաթե: Նվաճած մեդալների քանակով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, Մոլդովայից, Մակեդոնիայից, Ռումինիայից և Չինաստանից: Այսպիսով, մեդալների թվով Հայաստանի նույն հորիզոնականում է գտնվում Նոր Զելանդիայի և Հունգարիայի հետ (14-րդ հորիզոնական):

 

Mundus Vini մրցանակաբաշխությունը անցկացվում է 2001 թվականից և  համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։ Այս տարվա մրցույթում ներկայացված 58 տեսակի գինիները գնահատվելու են աշխարհի տարբեր երկրների 100 հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրիի կողմից: Գնահատումը տեղի է ունեցել 100-միավորանոց սանդղակով, որի հիմքում ընկած է գինու գույնի, հոտի, համի և ներդաշնության չափանիշների համադրումը։ Այս տարվա մրցույթին մասնակցությում էին Հայաստանի Հանրապետությունում գինի արտադրող 19 ընկերություններ, որոնց շարքում են՝ Արմենիա Վայն», «Տիեռաս Դե Արմենիա», «Էդվագ Գրուպ», «Գետնատուն» և այլ ընկերություններ: Հայ գինեգործների մասնակցությունը հնարավոր դարձավ Հայաստանի խաղողագործների և գինեգործների միության և զարգացած երկրներից ներմուծմանն աջակցող Հիմնադրամի շնորհիվ:

 

«Mundus Vini 20th Grand International Wine Awards»  մրցանակաբաշխությունն անց է կացվում 2001 թվականից, Գերմանիայի Նոյշտադտ քաղաքում: Մրցույթը կազմակերպվում է Meininger բազայի վրա, որը հանդիսանում է հնագույն (4 սերունդ) և խոշարագույն հրատարակչական Տներից մեկը: Մրցույթի առաջին տարում արդեն ներգրավվեց ավելի քան 2 հազար օրինակ: Խաղողի այգիների և գինիների միջազգային կազմակերպության (OIV) և Էնոլոգների միջազգային միության (UIOE) միջև գործընկերությունը, ինչպես նաև Wine Business International լրագրի հսկայական բազան օրինաչափորեն կարողացան լուրջ մրցակցություն ցուցաբերել անգլիական նախագծերին: Գինիները համտեսվում և գնահատվում են ժյուրիի 5-7 անդամների կողմից։ Հաղթողները կարող են հավակնել Մեծ Ոսկի, Ոսկի և Արծաթ մրցանակներին։ Նախորդ տարիներին ևս հայկական որոշ գինիներ արժանացել են Mundus Vini-ի տարբեր մրցանակների։ Մրցանակի արժանացած գինեգործական ընկերությունն այդ գինու արտադրության դեպքում շշի վրա որպես կանոն փակցնում է շահումը հավաստող համապատասխան նշանը։ 2012 թվականին ժյուրին գնահատեց 6028 գինիներ, ղեկավարվելով միջազգային գինեգործական ասոցիացիենրի (OIV) և (UIOE) ստանդարտներով: Գինին գնահատվում է 100-բալանոց սանդղակով, որպես բոլոր չափանիշների գումար: Համտեսումը կատարվում է կուրորեն: Ըստ OIV կանոնների, ապրանքի մոտ 1/3-ը կարող է պարգևատրվել մրցանակներով: Յուրաքանչյուր հանձնաժողով կազմված է 5-7 հոգուց: Միջազգային ժյուրին կազմված է էնոլոգներից, գինեգործներից, գինիների բրոքերներից, սոմելյեներից, լրագրողներից: Մրցույթին բազմաթիվ անգամներ մասնակցել են նաև «Drinks+» -ի ներկայացուցիչները: Մասնակցության արժեքն է 140 եվրո ցուցադրվող մեկ օրինակի համար:-