Երեքշաբթի, 14 Մարտի 2017 14:53
Ալեքսանդր Ավանեսով

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Առափի համայնքում ջրահեռացման համակարգ կառուցելու նպատակով

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Առափի համայնքում ջրահեռացման համակարգ կառուցելու նպատակով

Արմինֆո. Մարտի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Շիրակի մարզի Առափի համայնքի գյուղապետ Ալբերտ Այվազյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող ՙԳրաս Ռուդ՚ ծրագրի շրջանակում ստորագրեցին Առափի գյուղում ջրահեռացման համակարգի կառուցման դրամաշնորհային պայմանագիրը: 

Ըստ պայմանագրի՝ Ճապոնիայի կառավարության կողմից Շիրակի մարզի ակտիվ սողանքային գոտում գտնվող Առափի համայնքին տրամադրվում է դրամաշնորհ գյուղում ջրահեռացման համակարգ կառուցելու նպատակով: Համակարգը թույլ կտա հեռացնել գրունտային ջրերը՝ չեզոքացնելով սողանքի առաջացման վտանգը: Նախկինում ՀՀ ԱԻՆ-ի կողմից գյուղում իրականացվել են սողանքների կայունացման աշխատանքներ: Նշենք, որ ՙԳրաս Ռուդ՚ ծրագրին զուգահեռ ՀՀ արտակարգ իրավիճկենրի նախարարությունն ու Ճապոնիայի կառավարությունն իրականցրել են ՙՍողանքային աղետի կառավարման՚ ծրագիրը« որի շրջանակներում իրականացվել է հանրապետության տարածքում առկա սողանքային ակտիվ գոտիների ուսումնասիրություն և գույքագրում: