Հինգշաբթի, 16 Մարտի 2017 17:43
Ալեքսանդր Ավանեսով

ՌԴ կառավարությունը համաձայնվել է Հայաստանին տրամադրել 2.4 մլն.դոլարի նոր դրամաշնորհ

ՌԴ կառավարությունը համաձայնվել է Հայաստանին տրամադրել 2.4 մլն.դոլարի նոր դրամաշնորհ

Արմինֆո. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման ճանապարհային քարտեզի հաջող իրականացման շրջանակներում հաջողվել է տնտեսել ռուսական 14.1 մլն.դոլարի դրամաշնորհի 2.4 մլն.դոլարը: Այս մասին ՀՀ կառավարության նիստում մարտի 16-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

 

Նրա խոսքով, ռուսական գործընկերները պնդում էին, որ տնտեսված միջոցները պետք է վերադարձնել ՌԴ բյուջե, բայց բանակցությունների արդյունքում հաջողվել է պայմանավորվել նոր դրամաշնորհային համաձայնագրի շուրջ, որի նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը: Խոսքը գնում է 2.4 մլն.դոլարի դրամաշնորհի մասին, որի մեծ մասը կուղղվի վերջերս ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագծերի ֆինանսավորմանը: ՌԴ կառավարության դրական եզրակացությունն արդեն ստացվել է, հաղորդել է նախարարը: