Հինգշաբթի, 23 Մարտի 2017 11:54
Ալեքսանդր Ավանեսով

2017 թվականին 20 մլն դոլար կներդրվի «Գրինհաուզ»  ջերմոցային համալիրում արտադրության ընդլայնման նպատակով

2017 թվականին 20 մլն դոլար կներդրվի «Գրինհաուզ»  ջերմոցային համալիրում արտադրության ընդլայնման նպատակով

Արմինֆո. Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի Արարատի մարզ այցն ավարտել է Շահումյան համայնքում գտնվող «Գրինհաուզ»  ջերմոցային համալիրում, որը հիմնադրվել է 2014 թվականին 50 հեկտար ջերմոցային լոլիկի և 30 հեկտար բողկի արտադրության նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործընկեր «Սպայկա» ընկերության աջակցությամբ 2014-2016 թթ. ներդրվել է ավելի քան 30 մլն դոլար, այս տարի ներդրվելու է ևս 20 մլն: 2017-ին համալիրում արտադրական բանջարեղենի՝ լոլիկ, սմբուկ, բադրջան, բիբար, բողկ, ծավալը ներկայիս 22 հազարի փոխարեն կազմելու է մոտ 40 հազար տոննա, որն ամբողջությամբ արտահանվելու է: Նշվել է նաև, որ 2017-ին Սպայկա ընկերության ընդհանուր ներդրումները ՀՀ գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտում կազմելու է ավելի քան 80 մլն դոլար