Հինգշաբթի, 23 Մարտի 2017 12:03
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում տեղի կունենա  խոշորագույն միջազգային մասնագիտացված ցուցահանդես

Երևանում տեղի կունենա  խոշորագույն միջազգային մասնագիտացված ցուցահանդես

Արմինֆո. Մարտի 24-ից 26-ը Երևանում տեղի կունենա  ՙԿՈՎԿԱՍ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2017՚ տարածաշրջանում խոշորագույն 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են LOGOS EXPO Center-ից, ցուցահանդեսին կմասնակցեն խոշոր շինարարական ապրանքանիշեր Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Լատվիայից: Տեղական կազմակերպությունների համար այն մեծ հեռանկարներ է բացում տեղում գործնական հարաբերություններ հաստատել, որն էլ ուղղված է շինարարության ոլորտում առաջադեմ ընկերությունների հետ ինտեգրմանը, իսկ վերջինս անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում Հայաստանի տնտեսության մեջ միջազգային ներդրումների աճի համար: