Երեքշաբթի, 28 Մարտի 2017 13:20
Ալեքսանդր Ավանեսով

Կմշակվի ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն

Կմշակվի ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն

Արմինֆո. Կմշակվի Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Այդ նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից, այդ թվում՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններից, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունից, Հայկական ատոմային էլեկտրակայանից, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեից և այլ կառույցներից։

Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Աշխատանքային խումբը ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը պետք է մշակի և ներկայացնի մինչև այս տարվա մայիսի 20-ը։

Ավելի վաղ «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ԱրմԻնֆո-ին հայտնել էր, որ Հայկական ԱԷԿ-ում օգտագործված ողջ միջուկային վառելիքն ավելի քան հուսալիորեն պահվում են պահեստարանի չորս մեկուսամասերում, որտեղ կարող է մնալ 50 տարի: