
Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Լիբանանում գործող MEPTICO ընկերության և Երևանում գործող Ice House ընկերության ներկայացուցիչներին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, լիբանանյան MEPTICO ընկերության ներկայացուցիչները ծանոթացրել են նախարարին ընկերության գործունեությանը։ Ներկայացնելով արտադրության լայն տեսականիին՝ հյութերի և աղանդների փոշիներ, խմորեղենի խառնուրդներ, մածուկներ և այլն, նրանք նշել են, որ 40 տարվա պատմություն ունեցող MEPTICO ընկերությունը, որն այսօր իր արտադրանքն արտահանում է աֆրիկյան, եվրոպական և արաբական ավելի քան 35 երկրներ, մտադիր է ձեռնարկություն հիմնել Հայաստանում և արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկա։
Լոգիստիկ ծառայություններ մատուցող Ice House ընկերության ներկայացուցիչն իր հերթին համառոտ տեղեկացել է Հայաստանում և մի շարք այլ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում, ընկերության գործունեության մասին և պատրաստակամություն հայտնել համագործակցել լիբանանյան ընկերության հետ՝ կազմակերպելով վերջինիս արտադրանքի իրացումը ՌԴ շուկայում հայտնի առևտրական ցանցերի միջոցավ։
Սուրեն Կարայանը ողջունել է գործարարների մտադրությունը և վստահեցրել, որ նախարարությունը պատրաստ է ուղղորդել և աջակցել իրենց՝ ներկայացված գաղափարն իրականացնելու համար։
RUB | 4.89 | 0.05 |
USD | 381.51 | 0.05 |
EUR | 450.03 | 0.06 |
GBP | 515.61 | 0.07 |
CAD | 279.04 | 0.03 |
JPY | 24.46 | 0.00 |
CNY | 54.46 | 0.08 |
CHF | 484.83 | 0.07 |

