Չորեքշաբթի, 5 Ապրիլի 2017 18:19
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփել է «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» համատեղ մարքետինգային արշավի արդյունքները

ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփել է «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» համատեղ մարքետինգային արշավի արդյունքները

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ամփոփեցին “Ձմեռը ՎՏԲ-ի հետ” մարքեթինգային ակցիայի արդյունքները և պարգևատրեցին ակցիայի հաղթողներին:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, խթանող արշավի արդյունքում, ՎՏԲ Հայաստան Բանկի Visa քարտապաններ միջև, որոնք  2016 թ. նոյեմբերի 20-ից մինչև 2017 թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել են ամենամեծ գումարի 50 անկանխիկ գործարք և  ամենաշատ քանակի 50 անկանխիկ գործարք, խաղարկվել է  կենցաղային տեխնիկայի ձեռք բերման  10 սերտիֆիկատ և գլխավոր մրցանակը՝ Hyundai Solaris ավտոմեքենա: Մրցանակների խաղարկությունը տեղի ունեցավ Հիլթոն հյուրանոցում՝ բոլոր մասնակիցների ներկայությամբ, և այն  հեռարձակվում էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում՝ ուղիղ եթերով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa ընկերության հետ համատեղ արդեն 6-րդ տարին անընդմեջ իրականացնում է նմանատիպ ակցիաներ:

«Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայի 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կայացած խաղարկության արդյունքում, որն իրականցվում էր պատահական ընտրության սկզբունքով, ընտրվեցին 10 հաղթող, որոնցից յուրաքանչյուրին հանձնվեցին  Բանկի առաջարկած առևտրային կետերում կենցաղային տեխնիկայի ձեռք բերման  սերտիֆիկատներ: Սերտիֆիկատների երջանիկ մրցանակակիրներ դարձան` Վարուժան Գեղամյանը, Նվեր Կարապետյանը, Գարիկ Հայրապետյանը, Տիգրան Դավթյանը, Աննա Բայբուրտյանը, Արմինե Ասլանյանը, Վահե Մելքոնյանը, Արսեն Միրզոյանը, Ահարոն Հարությունյանը և Ասատուր Վարդանյանը: Գլխավոր մրցնակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի սեփականատեր դարձավ Արմեն Լևոնյանը:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ՎՏԲ-Հայաստան Բանկը պլաստիկ շուկայի առաջատարն է ոչ միայն քարտերի քանակով, այլ նաև գործարքների ծավալներով: Այսպես, 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի քարտերի թիվը կազմել է 518 հազար, որի գրեթե 79%-ը կամ 408 հազարը կազմել են Visa քարտերը: Տարեկան կտրվածքով, բանկը քարտերի ընդհանուր ավելացրել է 12,1%-ով, MasterCard քարտերի թվի 4,5 անգամ աճի հաշվին, Visa քարտերի թվի 4,5% անկամ դեպքում: ՎՏԲ-Հայաստան բանկի պլաստիկ քարտերավ գործարքների ծավալը 2016 թվականի 9 ամիսներին կազմել է շուրջ 160 մլրդ դրամ (տարեկան 11,5% աճով), որից գրեթե 147 մլրդ դրամ կազմել են բանկոմատային գործարքները (տարեկան 9,1% աճով): 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկն ուներ  346 սեփական POS-տերմինալ և 156 բանկոմատ: Մինչև  2013թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում և սպասարկում էր միայն VISA միջազգային քարտեր, ինչից հետո նույն տարվա սեպտեմբերից դառնալով MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ,  ձեռնամուխ եղավ Cirrus/Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտերի թողարկմանն ու սպասարկմանը: Դրանից զատ բանկը սպասարկում է նաև ArCa լոկալ քարտեր: Բանկն ունի սեփական պրոոցեսինգ: ՎՏԲ-Հայաստան Բանկը VISA International և MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: