
Արմինֆո. Ընթացիկ շաբաթ նախատեսվում է ստորագրել Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին պայմանագիր: Այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տնտեսական զարգացման և ներդրումների ներգրավման խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նախարարի խոսքով, արդեն սկսվել է նախագծերի շուրջ աշխատանքների իրականացումը: Քննարկվել են նաև ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու և մյուս գերակա խնդիրների ուղղությամբ կատարվող միջոցառումները: Ավելի վաղ ԻԻՀ կառավարությունը հավանություն է տվել
Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև միջև «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրին, որը ստորագրվել է 2016թ. դեկտեմբերի 21-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Երևան կատարած այցի ընթացքում:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կանխատեսումների համաձայն՝ 10 տարիների ընթացքում ազատ գոտում կներգրավվի շուրջ 120 ընկերություն: Սպասվում է, որ այդ ընկերությունները կավելացնեն Հայաստանի արտահանումը տարեկան 80-100 մլն ԱՄՆ դոլարով՝ հիմնականում Եվրասիական միության երկրներ, Իրան, Մերձավոր Արևելք և Միջին Ասիա, Թուրքմենստան:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

