Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 13:50
Նաիրա Բադալյան

«Վերին Լարս» անցակետում կուտակվել է մոտ 150 մարդատար և բեռնատար ավտոմեքենա

Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս  ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսաստանի կողմում կուտակվել է մոտ 150 մարդատար և բեռնատար ավտոմեքենա:

 

Հիշեցնենք, որ դեռ մեկ օր առաջ Ռազմավիրական ճանապարհը լիովին փակ էր` վատ եղանակի պատճառով :