Ուրբաթ, 14 Ապրիլի 2017 14:24
Ալեքսանդր Ավանեսով

ՀԿԵ-ում ամփոփեցին առաջին եռամսյակի աշխատանքի արդյունքները

ՀԿԵ-ում ամփոփեցին առաջին եռամսյակի աշխատանքի արդյունքները

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ընթացքում ամփոփեց առաջին եռամսյակի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում բեռնափոխադրումների նախատեսվող ցուցանիշը և բեռնաշրջանառությունը կատարվել են համապատասխանաբար 99,8% և 102,3%-ով: 

2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ արտահանումն աճեց 4,1%, իսկ նախատեսված ցուցանիշի հետ համեմատ՝ 4,5%-ով: Փոխադրումները տեղական հաղորդակցությունում նախատեսվածի հետ համեմատ նվազել են 4,2%-ով, իսկ ներկրումն ավելացել է 6,8%-ով:

Ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, բեռնատար գնացքի միջին քաշը կազմել է 1490 տոննա՝ նախատեսված 1478 տոննայի փոխարեն: Ավելացել է նաև լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը: Տեղամասային արագությունը տարվա կտրվածքով ավելացել է 3,1%-ով և կազմել 35,9 կմ/ժ, իսկ տեխնիկականը՝ 41,1 կմ/ժ՝ աճելով 3,2%: Կատարվել է նաև վագոնների վերանորոգման ծրագիրը:

Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հաշվետու ժամանակահատվածում երկաթուղին սպասարկել է 3090 գնացք, որից 3043-ը՝ ըստ չվացուցակի: Ս.Վալկոն ընդգծեց չվացուցակի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունը:

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2017 թվականի հունվար-մարտին գծի բալային գնահատականը բարելավել է 7 կետով՝ կազմելով 81 միավոր: Տարեսկզբից երկաթուղում փոխվել է 2390 կոճ՝ նախատեսված 2360-ի դիմաց: Նոր փայտե և երկաթբետոնե կոճերի փոխման ծրագրերը կատարվեցին 100%-ով՝ փոխվել է 800 և 450 կոճ համապատասխանաբար: Նորացումից հետո փոխվել է նաև 780 փայտե և  210 երկաթբետոնե հնամաշ կոճեր:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵե ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց գնացքների անվտանգ երթևեկության ապահովման, ամառային սեզոնին նախապատրաստման հարցերը, բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը:

«ՀԿԵե ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: