
Արմինֆո. Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելացել են շուրջ 9,3 տոկոսով։ Արտադրվել է ընդհանուր առմամբ 2,1 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 178 մլն կՎտժ-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
Ինչպես հաղորդում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը, ներքին շուկայում սպառվել է 1,7 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է ավելի քան 10 տոկոս։ Ներքին շուկայում տարեսկզբի երեք ամիսներին ծախսվել է 156 մլն կՎտժ-ով ավել էլեկտրաէներգիա։
«Ակտիվացել է էլեկտրաէներգիայի արտահանումը հարևան Վրաստան։ Առաջին եռամսյակում վրացական շուկա է առաքվել 75,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։
Դրան նպաստել է այս տարվա փետրվարին «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ի և «Գլոբալ Ինթերնեշիոնալ Էներջի» Կորպորացիայի միջև ստորագրված՝ Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագիր, ինչը թույլ է տվել օպտիմալացնել Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրման և սպառման ռեժիմները։ Արդյունքում՝ փետրվարին վրացական շուկա է առաքվել 25,4 մլն կՎտժ, մարտին` 50,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա», - ասվում է հաղորդագրությունում։
Կանխատեսվում է, որ ապրիլին արտահանումը Վրաստան կկազմի շուրջ 40 մլն կՎտժ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ուղղությամբ առաքումներ չեն իրականացվել։
RUB | 4.72 | 0.01 |
USD | 382.09 | -0.43 |
EUR | 442.04 | -0.69 |
GBP | 501.45 | -1.10 |
CAD | 272.59 | -0.05 |
JPY | 24.67 | -0.13 |
CNY | 53.68 | -0.05 |
CHF | 477.91 | 0.95 |

