Ուրբաթ, 21 Ապրիլի 2017 11:43
Ալեքսանդր Ավանեսով

Թուրքմենստանն ուսումնասիրում է Իրանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիայի մատակարարումներ կազմակերպելու հնարավորությունը

Թուրքմենստանն ուսումնասիրում է Իրանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիայի մատակարարումներ կազմակերպելու հնարավորությունը

Արմինֆո. Թուրքմենստանն ուսումնասիրում է Իրանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիայի մատակարարումներ կազմակերպելու հնարավորությունը:

 

«Թուրքմենստանից դուրս էլեկտրաէներգիայի մատակարարումները ենթադրում են համագործակցություն հարևան երկրների` Ուզբեկստանի, Ղազախստանի, Աֆղանստանի, Իրանի, Թուրքիայի և Հհայաստանի հետ: Էլեկտրաէներգիայի արտահանումն ավելացնելու նպատակով անցկացվում են կազմակերպչական միջոցառումներ` Մարի Սերահս-Մեշհեդի (Իրան) ուղղությամբ 500-400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման նպատակով: Նախատեսվում է Բալկանաբատ-Գոնբադ (Իրան) 400 կՎ լարման ԷՀԳ կառուցում: Էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը թույլ կտա իրագործել Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծրագրեր` իրանական էներգահամակարգով տարանցմամբ», - ասվում է EnergyLand.info ինտերնետային պորտալում` վկայակոչելով «2013-2020թթ. Թուրքմենստանի էլեկտրաէներգետիկ ճյուղի զարգացման հայեցակարգը», որը նախատեսում է 3854 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նոր էներգետիկ օբյեկտների ստեղծում:

 

Նշենք, որ Թուրքմենստանից Հայաստան էլեկտրաէներգիայի մատակարարումների հնարավորությունը վաղուց է քննարկվում: Դեռ 1990-ական թվականներին «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, ով այժմ գլխավորում է հանրապետության կառավարությունը, «առաջ էր մղում»  այդ նախագիծը: Սակայն այն ժամանակ ծրագիրը չէր հաջողվել իրագործել` տեխնիկական պատճառներով: