Հինգշաբթի, 27 Ապրիլի 2017 16:02
Ալեքսանդր Ավանեսով

«Լիդիան» ընկերության ձևավորած անկախ խորհրդատվական խումբը կզբաղվի Ամուլսար հանքավայրի յուրացման նախագծի դիտարկմամբ

«Լիդիան» ընկերության ձևավորած անկախ խորհրդատվական խումբը կզբաղվի  Ամուլսար հանքավայրի յուրացման նախագծի դիտարկմամբ

Արմինֆո.«Լիդիան» ընկերության ձևավորած անկախ խորհրդատվական խումբը կզբաղվի  Ամուլսար հանքավայրի յուրացման նախագծի դիտարկմամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «Լիդիան Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից, ձևավորվել է անկախ խորհրդատվական խումբ, որում ընդգրկված են լինելու բնապահպանական և սոցիալական ոլորտներում հայաստանյան և միջազգային փորձագետներ:

7 անդամից բաղկացած խումբն իրականացնելու է Հայաստանում Ամուլսարի ծրագրի մոնիտորինգը, հետևելով, որ այն իրականացվի պարտավորվածությանը համաձայն՝ հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն փորձին համապատասխան: Խումբը նախագահելու է պատասխանատու հանքարդյունաբերության և կոնֆլիկտների կառավարման ոլորտում միջազգային հեղինակավոր փորձագետ դոկտոր Ջոն Հարքերը: 

Աղբյուրի համաձայն, խմբի անդամները պարբերաբար հանդիպելու են՝ ծրագրի ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար և կայուն զարգացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ տրամադրելու են անկողմնակալ և առարկայական խորհրդատվություն: Սա ներառում է բնապահպանական կառավարումը, սոցիալական կառավարումը, հանրային առողջությունը, ջրի կառավարումը, ինչպես նաև կենսաբազմազանությունը, թափոնների և ցիանիդի կառավարումը, սոցիալ-տնտեսական զարգացումը և մարդու իրավունքները:
Խումբը կապի մեջ կլինի Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ և լիազորված կլինի անաչառ գնահատել Ամուլսարի ծրագրի սոցիալական, բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող ազդեցությունները և դրանց կառավարման ուղղությամբ Լիդիանի նախաձեռնություններն ու ծրագրերը; հանգամանորեն ուսումնասիրել և խորհրդատվություն տրամադրել ընկերությանը շահագրգիռ կողմերի ներգրավման վերաբերյալ; իրականացնել միջազգային լավագույն չափանիշների կիրառման մոնիտորինգ և այդ մասին տեղեկատվություն տրամադրել:

 

Խումբը անմիջականորեն առնչվելու է Ամուլսարի հանքի շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնելու է հրապարակային տարեկան զեկույց իր գործունեության վերաբերյալ:
Բոլոր անդամները ներկայացված են հանձնախմբում որպես անհատներ: Խմբի կազմում ներառված  դոկտոր Ջոն Հարքերը (խմբի նախագահ) պատասխանատու հանքարդյունաբերության և բազմաշահառու գործընթացների առաջատար միջազգային փորձագետ է: Դոկտոր Հարքերը վերջին շրջանում Կանադայի Քեյփ Բրեթոն համալսարանի նախագահն էր և փոխկանցլերը: 1999-2000թթ.-ին կանադական կառավարության խնդրանքով ուսումնասիրել է երկրի խոշորագույն նավթային ընկերության գործունեության հնարավոր ազդեցությունը Սուդանի քաղաքացիական պատերազմի վրա: Նախկինում Ջոն Հարքերը աշխատել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունում և եղել է նախագահ Նելսոն Մանդելայի խորհրդականը Հարավային Աֆրիկայում Ազգային զարգացման գործակալության ստեղծման ժամանակ: 2007-2008թթ. Կոլումբիայում նախագահել է Հարավային Ամերիկայի ածուխի խոշորագույն Կերեխոն հանքավայրի Անկախ վերահսկող հանձնաժողովը: Խմբի կազմում է նաև տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ակարմազյանը, ով բնապահպան ճարտարագետ է։ Դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էկոլոգիական մենեջմենթ, բնօգտագործման տնտեսագիտություն, ջրամշակման տեխնոլոգիաներ առարկաները։  Խմբի կազմում ընդգրկված դոկտոր Հարություն Արմենեանը առողջապահության ոլորտում միջազգայնորեն ճանաչված փորձագետ է: Նա Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Առողջապահության Ֆակուլտետի Համաճարակաբանության պրոֆեսոր է, ինչպես նաև Ջոն Հոփկինս համալսարանի Առողջապահության դպրոցի պատվավոր պրոֆեսոր: Նա նաև Հայաստանում ամերիկյան համալսարանի նախկին նախագահն է: Ջոն Հոբբսը, ով նույնպես խմբի ակզմում է,  բնապահպանության ոլորտում առաջատար միջազգային մասնագետ է: Մինչ վերջերս WWF-ի (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ) արդյունահանող ճյուղերի գծով միջազգային տնօրենն էր, նախկինում նման պաշտոն է զբաղեցրել նաև Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման գործակալությունում: Նախկինում նախագահել է  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Բնապահպանական մասնագետների ցանցը և Հանքարդյունաբերության, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումը: Մասնակցել է պատասխանատու հանքարդյունաբերության բնագավառում մի շարք նախաձեռնությունների ստեղծմանը: Խմբի կազմում ընդգրկված Ալիսա Սավադյանը բնապահպանական և սոցիալական ազդեցության մասնագետ է, բնապահպան-իրավաբան: Տրամադրում է խորհրդատվություն Համաշխարհային    բանկի /ՀԲ/, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ և Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ կողմից ֆինանսավորվող համայնքային զարգացման, ջրային ռեսուրսների և թափոնների կառավարման ծրագրերում: Խմբում ընդգրկված Էլիսա Թոնդան ճանաչված բնապահպանական մասնագետ է: Նա աշխատել է թե՛ մասնավոր ոլորտում, թե՛ 15 տարուց ավելի աշխատել է ՄԱԿ-ի տարբեր գործակալություններում: Էլիսա Թոնդան Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի (ICMI) խորհրդի անդամ է: Ինստիտուտը հետևում է Ցիանիդի կարավարման միջազգային օրենսգրքի պատշաճ կիրառմանը: Լյուկ Զանդվլիեթը սոցիալ-տնտեսական ոլորտի փորձագետ է, նա մասնագիտացած է շահագրգիռ կողմերի ներգրավման, դժգոհությունների կառավարման և կանխարգելման, ինչպես նաև սոցիալական ներդրումների ռազմավարության հարցերով հանքարդյունաբերական ընկերություններին խորհրդատվություն մատուցելու ոլորտում: «Ինչպես ճիշտ հասկանալ ընկերություն-համայնք կապը» գրքի համահեղինակն է, որն այս ոլորտի մասնագետների համար առաջատար աշխատություններից է:

Նախագահ դոկտոր Ջոն Հարքերը մեկնաբանել է Խմբի ստեղծումը.- «Խումբը բաղկացած է անկախ տեսակետ ունեցող մարդկանցից, ովքեր ունեն լիարժեք կարողություն ուսումնասիրել բարդ իրավիճակներ և առաջարկել հստակ խորհուրդներ: Ուստի, այս իրողությունը թույլ կտա շահագրգիռ կողմերին վստահությամբ ընդունել պատասխանատու առաջընթացը, որը կարող է առաջարկել հանքարդյունաբերությունը: Մենք պատրաստ ենք այս խնդրին»:  

«Լիդիանը պարտավորվել է կառուցել և շահագործել Ամուլսարի հանքը միջազգային լավագույն փորձի չափանիշներին համապատասխան: Մենք Հայաստանում ԱՃԹՆ-ի (արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության) ներդրման գործընթացքում առաջատար դերակատարներից ենք, մենք պարտավորվել ենք կիրառել ոլորտի լավագույն միջազգային փորձը մեր գործունեության ողջ ընթացքում, և հետևելու ենք Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին: Անկախ խորհրդատվական խմբի ստեղծումը, որն անկողմնակալ ուսումնասիրելու է մեր գործունեությունը, մեր կամավոր նախաձեռնությունն է, որը մենք պարտավորվել ենք իրականացնել, որպես մեր Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման պարտավորություն: Ակնկալում ենք հիմնել դրական և կառուցողական հարաբերություններ Խմբի հետ և աշխատել միասին՝ բոլոր շահագրգիռ կողմերի օգուտները Ծրագրից առավելագույնի հասցնելու համար», - հայտարարել է «Լիդիան ինթերնեյշնլի» գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը` մեկնաբանելով խմբի ստեղծումը: 

 

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիան» բրիտանական Lydian International Ltd ընկերության դուրստր ընկերությունն է: Որպես վերջինի բաժնետեր հանդես են գալիս միջազգային խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, մի շարք եվրոպական երկրներից: Դրանց թվում են IFC и EBRD: Ամուլսարի նախագիծը Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է` նպատակաուղղված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը: Նախագծի ընդհանուր արժեքը  370 մլն դոլար է: 2016 թվականի օգոստոսին տեղի է ունեցել նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Մեկ ունցիայի ծախսը միջին հաշվով կազմում են 585 դոլար, իսկ ոսկու կորզման ընդհանուր ցուցանիշը – 87%: Ամուլսարի 370 մլն.դոլար արժեքով ծրագրի շրջանակներում կատարվող շինարարության ընթացքում կստեղծվի 1300 աշխատատեղ (շինարարական աշխատանքները կընթանան մոտ 2 տարի), իսկ հանքավայրի շահագործման ամբողջ ընթացքում կստեղծվի 650-700 աշխատատեղ: Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
26.12.2025
RUB4.900.01
USD381.47-0.04
EUR449.14-0.89
GBP514.56-1.05
CAD278.81-0.23
JPY24.39-0.07
CNY54.44-0.02
CHF483.12-1.71