 

Արմինֆո. 2017-2018 թվականին Հայաստանում կկառուցվեն 10 փոքր հիդրոէլեկտրակայաններ: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով, այդ կայանների հզորությունը չի գերազնացի 1 ՄՎտ-ը: Մինչև հունիս-հյուսիս դրանց որոշ մասը կհանձնվի շահագործման: «Կլիմայական պայմանները թույլ չտվեցին ավելի վաղ շահագործման հանձնել: Այժմ շինարարական աշխատանքները գտվում են ակտիվ փուլում»,-ընդգծել է Հայկ Հարությունյանը:
Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության ղեկավար Հայկ Բադալյանը հաղորդել էր, որ առաջիկայում շահագործման կհանձնվեն 39 փոքր ՀԷԿ-եր: Անցյալ տարի փոքր ՀԷԿ-երի տեսակարար կշիռը հանրապետությունում արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալներում կազմել է 13%, նախորդ տարվա համեմատ աճելով`4%:
2017 թվակայնի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 178 փոքր ՀԷԿ-եր, որոնց սահմանված հզորությունը կազմում է 328 մեգավատ, որոնք 2016 թվականին արտադրել են 957 մլն.կՎՏ/ժամ էլեկտրաէներգիա:
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում ընթանում է փոքր ՀԷԿ-երի նոր տեխնիկական ընթացակարգերի ներդրման գործընթացը, ինչը հնարավորություն կտա բարելավել դրանց շահագործման պայմանները: Բայց նախագիծը բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա, ինչի մասին մարտի 9-ին հայտարարվել էր նաև ՀՀ կառավարության նիստում: Առկա խնդիրները համակարգային լուծելու նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում սահմանել ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափորոշիչներ:
|  RUB | 4.75 | -0.04 | 
|  USD | 382.72 | 0.10 | 
|  EUR | 444.15 | -1.53 | 
|  GBP | 504.23 | -1.52 | 
|  CAD | 274.21 | -0.33 | 
|  JPY | 24.86 | -0.27 | 
|  CNY | 53.81 | -0.08 | 
|  CHF | 478.40 | -2.22 | 

