Հինգշաբթի, 4 Մայիսի 2017 16:14
Նաիրա Բադալյան

Երեք տարով կհետաձգվի «Սևանի իշխան» ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման ժամկետը

Երեք տարով կհետաձգվի «Սևանի իշխան» ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման ժամկետը

Արմինֆո. Կառավարության մայիսի 4-ի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում երեք տարով կհետաձգվի նաև «Սևանի իշխանե ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման ժամկետը:

 

Ընկերությունը նախատեսում է համալրել մանրաձկան և վերամշակման արտադրություններն անհրաժեշտ սարքավորումներով, որտեղ առաջիկա տարիների ընթացքում կաճեցվեն և կվերամշակվեն Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ ու ստեղծել ձկան սելեկցիոն տնտեսություն և բացօթյա ավազաններ: Ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 682 մլն ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 278 մլն ՀՀ դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 23 աշխատատեղ` 2017թ. 290, 2018թ. 290, և 2019թ. 290 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Հիշեցնենք, որ 2014 թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը Սևանա լճի ափին 180 հա հողամաս է տրամադրել «Սևանի իշխան» ՓԲԸ-ին՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագրի իրականացման համար: Տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Լիճք և Կարճաղբյուր գյուղերում: Նախատեսվում է մինչև 2023թ. Սևանա լճում ց բուծել տարեկան մինչև 50 հազար տոննա ձուկ:

 

Ընդհանուր առմամբ մինչև 2023 թվականը  Հայաստանում ձկնաբուծության զարգացման նախագիծը գնահատվում է 66 մլրդ դրամ (շուրջ $162 մլն):  Արտադրանքի 75%-ը նախատեսվում է արտահանել: