Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017 16:52
Ալեքսանդր Ավանեսով

ՀԱԷԿ-ի աշխատանքը կդադարեցվի՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով

ՀԱԷԿ-ի աշխատանքը կդադարեցվի՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով

Արմինֆո. Մայիսի 10-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Աղբյուրի համաձայն, պլանայինին աշխատանքներին զուգահեռ, կշարունակվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված  միջոցառումները։

Ըստ նախատեսված ժամանակացույցի, էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 9-ին։

Նախարարությունը հիշեցնում է, որ ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա ազդեցություն չի ունենա։

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հարցազրույցում Հայկական ատոմակայանի 2-րդ էներգոբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովը հայտնել էր, որ պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում կիրականացվեն մեծ ծավալի աշխատանքներ: Հիմնական շեշտադրումը կլինի անվտանգության վրա`կիրականացվեն սարքավորումների վերանորոգման, ինչպես նաև սարքավորումների գործիքային հետազոտման աշխատանքներ: Վերանորոգման աշխատանքներին կօգնեն Կոլայի և Նովորոնեժսկի ատոմակայանների մասնագետները, քանի որ այդ կայանները կառուցված են միանման, իսկ գիտական ղեկավարությունն իրականացնում է «ЦНИИТМАШե ընկերությունը, որը հանդիսանում է Ռոսատոմի ճյուղերից մեկը: «Ինչ վերաբերվում է գործիքային հետազոտությանը, ապա այստեղ հիմնական խնդիրն է` հաշվարկել և հաստատել սարքավորումների մնացորդային ռեսուրսը: Այսինքն, անհրաժեշտ է ստուգել ԱԷԿ-ի սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունները: Ինչպես հասկանում եք, կայանում կան շատ սարքավորումներ, հետևաբար, գործիքային հետազոտությունը բաշխված է ըստ տարիների, առանց վնասելու կայանի անվտանգությունը: Անցյալ տարի մենք սկսեցինա այդ գործընթացը, այս տարի հետազոտվող սարքավորումների ծավալը անցյալ տարվա համեմատ, վերահսկող մարմնի պահանջով, կավելանա 50% (150 տեսակի սարքավորում),: Հուսով ենք հաջորդ տարի  ավարտել գործիքային հետազոտությունը, իսկ 2019-ին արդյունքները փոխանցել վերահսկող մարմնին` Միջուկային անվտանգության կարգավորման պետական մարմնին: Հուսով եմ, որ ամեն ինչ կախված կլինի հետազոտման արդյունքներից և պետական մարմնի որոշումից»,- ընդգծել էր Բրեդովը: