Հինգշաբթի, 11 Մայիսի 2017 14:37
Ալեքսանդր Ավանեսով

ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 1,4 միլիոն դոլար, հանրապետության էներգետիկ ոլորտի բարեփոխումների նպատակով

ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 1,4 միլիոն դոլար, հանրապետության էներգետիկ ոլորտի բարեփոխումների նպատակով

Արմինֆո. ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 1, 442 մլն.դոլարի դրամաշնորհ, երկրի էներգետիկ հատվածում իրականացվելիք բարեփոխումների նպատակով: Հայ-ամերիկյան համաձայնագրում թվով 10-րդ փոփոխությունը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել մայիսի 11-ին:

 

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, պայմանագիրն ստորագրվել է 2010 թվականի օգոստոսի 6-ին: Այդ ժամանակից ի վեր արդեն կատարվել է 9 փոփոխություն: Ներկայումս ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրված ընդհանուր ֆինանսական օգնությունը կազմել է 61,1 մլն.դոլար, որին այժմ կավելանա նաև 1,442 մլն.դոլարը: Միջոցները կտրամադրի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, մասնավոր հատվածի մրցունակության բարելավման ծրագրի շրջանակներում: