
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության նախագահ Կլաուս Մանգոլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններե (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Հանդիպմանը քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էլեկտրոնային կառավարման համակարգի, կրթության ոլորտներում համագործակցությանը, նշված ուղղություններով հայաստանյան շուկա գերմանական ընկերությունների ներգրավմանը և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ կառավարության գերակա ծրագրերին, ներդրումային դաշտի, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և նախատեսվող հետագա քայլերին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ չափազանց շահագրգռված է Հայաստանում գերմանական կապիտալի ընդլայնմամբ և կառավարման մշակույթի ներգրավմամբ՝ հավելելով, որ Հայաստանն արտաքին ներդրողների համար կարող է լինել նաև ԵԱՏՄ և իրանական շուկաներ դուրս գալու լավ հարթակ:
Կլաուս Մանգոլդը նշել է, որ իր գլխավորած խորհրդատվական ընկերությունը պատրաստ է գերմանացի գործընկերներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և խթանել բիզնես ծրագրերի իրականացմանը:
Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Mangold Consulting GmbH ընկերության միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ քննարկումները նշված ուղղություններով:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

