Երեքշաբթի, 23 Մայիսի 2017 15:33
Ալեքսանդր Ավանեսով

Ռուսական «ԳԼՈՆԱՍՍ» կայանները պատրաստ են Հայաստան տեղափոխման համար

Ռուսական «ԳԼՈՆԱՍՍ» կայանները պատրաստ են Հայաստան տեղափոխման համար

Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը մայիսի 23-ին  ընդունել է «Ռոսկոսմոսե դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը: Ռուսաստանից աշխատանքային քննարկումների նպատակով Հայաստան են ժամանել ինչպես «Ռոսկոսմոսե-ի ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի այլ ընկերությունների ղեկավարներ:

Աշխատանքային քննարկումներին հայկական կողմից մասնակցում են Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի, Բյուրականի աստղադիտարանի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ:

Վահան Մարտիրոսյանը, ողջունելով  հյուրերին, հույս է հայտնել, որ առաջիկա մի քանի օրերին արդյունավետ քննարկումներ կլինեն, որոնք կտան շոշափելի արդյունքներ:

Քանի որ պատվիրակությունը բավական մեծաթիվ է, օրակարգն էլ՝ հագեցած, որոշում է կայացվել բաժանվել  աշխատանքային 3 խմբերի։  Նրանց աշխատանքը նախարարության կողմից կհամակարգի նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը: Աշխատանքային խմբերը կքննարկեն ռուսական «ԳԼՈՆԱՍՍե նավիգացիոն համակարգի ներդրմանն առնչվող հարցեր:

Պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստանի համար նախատեսված «ԳԼՈՆԱՍՍե -ի կայանն արդեն պահեստում է, և սպասում են համաձայնագրի վավերացմանը:

Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչների մասնակցությամբ կողմերը կբանակցեն աստղադիտարանի և «Ռոսկոսմոսե-ի միջև հետագա շարունակական աշխատանքների շուրջ:

Օրակարգում են նաև հայ-ռուսական փոքր արբանյակին, «Ռոսկոսմոսե-ի հետ կրթական համագործակցությանը, Հայաստանի տիեզերական մոնիտորինգի կենտրոնի մոդերնիզացմանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլի 7-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան այցի շրջանակներում ստորագրվել է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: Ըստ որում, առաջնահերթ կլինեն համագործակցության այնպիսի ուղղություններ, ինչպես՝ երկրի դիստանցիոն զոնդավորումը, արբանյակային տեխնոլոգիաների մշակումը և ներդրումը, այդ թվում՝ «ԳԼՈՆԱՍՍ» նավիգացիոն համակարգի կիրառման հիման վրա: