Ուրբաթ, 26 Մայիսի 2017 11:11
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում տեղի կունենա «Մանկության աշխարհ EXPO 2017» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Հայաստանում տեղի կունենա «Մանկության աշխարհ EXPO 2017» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Արմինֆո. 2017թ. մայիսի 27-ից 29-ը  «Yerevan EXPO»  ցուցահանդեսային համալիրում` Հ.Հակոբյան 3 հասցեում (Մերգելյան ինստիտուտի տարածք), LOGOS  EXPO  Center ցուցահանդեսային ընկերությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ կազմակերպում է «ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ  EXPO  2017»   11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: 

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ցուցահանդեսի մամուլի ծառայությունից, եռօրյա ցուցահանդեսի ընթացքում «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որտեղ յուրաքանչյուրը կհայտնվի մանկության  զարմանահրաշ աշխարհում: Ցուցահանդեսին մասնակից 70-ից ավել կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից ներկայացնում են հագուստ, կոշիկ, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, քաղցրավենիք, պաղպաղակ, զարգացնող և ուսուցանող խաղեր, կրթօջախներ, ուսումնական ձեռնարկներ և գրքեր, բժշկություն երեխաների համար, ատրակցիոններ և այլն: Ցուցահանդեսին մասնակցում են նաև մանկատներ, որտեղ երեխաները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները:

   

«ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ  EXPO  2017» -ը կուղեկցվի հետաքրքիր մշակույթային ծրագրերով`ֆոտոմրցույթ  միստր և միսս «Ժպտերեսիկ», մրցույթ լավագույն նկար «Փոքրիկ նկարիչ» մեծ շոու ծրագիր:

 

Ցուցահանդեսի նպատակներն են` ապրանքների և ծառայությունների ներկայացում,

նոր գործնական կապերի հաստատում, ոլորտի զարգացում, արտադրողների և մասնագետների ներգրավում, երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացում:

Ցուցահանդեսի անցկացման վայրը` «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիր,

Երևան, Հ. Հակոբյան 3 (Մերգելյան իստիտուտի տարածք), անցկացման օրերը`մայիսի 2017թ. 27-29-ը, ժամը 10:00-18:00-ը: Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 27-ին ժամը 12:00-ին: