Արմինֆո. Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2017-ի հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 71,6%, մինչև 8 243,4 հազ. տոննա: Այդ թվում, 6 659.9 հազար տոննա (ընդհանուր ծավալի 80.8%-ը) կազմել են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումները, տարեկան աճը` 94,2%: Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Ըստ վիճակագրական տվյալների, երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 8.6%, մինչև 871.9 հազար տոննա: Օդային տրանսպորտով փոխադրումներն ավելացել են 82.1%, մինչև 7,1 հազար տոննա: Հիմնական խողովակաշարով ներկրվել է 704.5 հազար տոննա բնական գազ, տարեկան աճը` 24,1%: Բեռնափոխադրումների շրջանառությունն աճել է 20%, մինչև 1 մլն 541.4 տոննա/կմ:
Ուղևորափոխադրումներ հաշվետու ժամանակահատվածում նվազել են 5,2%, մինչև 64300,9 հազար մարդ, նախորդ տարվա 0.2% տարեկան անկման փոխարեն: Տրանսպորտային փոխադրումները նվազել են 5.6%, մինչև 57148.2 հազար մարդ, երկաթուղային փոխադրումները`4.3%, մինչև 94.4 հազար մարդ, Էլեկտրական տրանսպորտով ուղևորափոխադրումները - 4,3%, մինչև 6 389,7 հազար մարդ, օդային տրանսպորտով փոխադրումներն աճել են 28.84%, մինչև 668.6 հազար մարդ: Ուղևորափոխադրումների շրջանառությունը կրճատվել է 0,8%, մինչև 820.3 մլն ուղևորների/կմ:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |