
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 875 011 մարդ, որը 30,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Ինչպես նշվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված մամուլի հաղորդագրությունում, 2017 թվականի մայիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 198 182 մարդ՝ 34,5  տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած,«Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 27,7  տոկոս աճ:
 
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին հինգ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9341 տոննա ապրանք, որը 81,5 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը:
 
2017 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 8240 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 288,3 տոկոսով:
 
«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին ուղևորահոսքը 319,5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: 
 
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 23,7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
 RUB | 4.73 | 0.00 | 
 USD | 382.55 | -0.10 | 
 EUR | 440.47 | -2.29 | 
 GBP | 502.25 | -0.17 | 
 CAD | 272.36 | -0.75 | 
 JPY | 24.81 | -0.02 | 
 CNY | 53.72 | -0.07 | 
 CHF | 473.63 | -3.37 | 

