Արմինֆո. Երևանից դեպի Դոհա չվերթներ իրականացնող Qatar Airways ավիաընկերության թռիչքների ժամանակացույցում փոփոխություն չի կատարվել: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նրա ասելով, Երևանից դեպի Դոհա թռիչքների ժամանակացույցում փոփոխություն չկա, և տվյալ փուլում դրված չէ դրանց չեղարկման հարց: Քաթարի ազգային ավիափոխադրող Qatar Airways-ը հայկական շուկայում գործում է 2016 թվականի մայիսից, իրականցնելով Դոհա-Երևան-Դոհա կանոնավոր չվերթներ` դրանով իսկ Հայաստանը կապելով աշխարհի ավելի քան 150 երկրների հետ:
Նախօրեին Qatar Airways-ը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքները Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Բահրեյն և Եգիպտոս` մինչև հետագա ծանուցումը, ասվում է ավիաընկերության պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները, հայտարարելով, թե Դոհան աջակցում է միջազգային ահաբեկչական կազմակերպություններին: Հետագայում Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարեցին Լիբիայի արևելյան մասը, Եմենը, Մալդիվներն ու Մավրիկիան: Սկանդալն ավելի բորբոքվեց, երբ հայտնի դարձավ, որ Քաթարի պաշտոնական իշխանությունները շուրջ միլիարդ դոլար են վճարել «Ալ Քաիդային» առնչվող խմբավորմանը` արքայական ընտանիքի անդամներին ազատելու դիմաց:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

