
Արմինֆո. Հայաստանում կշարունակվի համայանքների խոշորացման գործընթացը: Այս մասին հունիսի 8-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ներկայացնելով «Վարչա-տարածքային բաժանման մասին» և «Տեղական կառավարման մասին» ՀՀ օրենքների փոփոխությունների փաթեթը: Երկու օրինագիծն էլ այսօր ընդունվել են առաջին ընթերցմամբ:
Ըստ փոխնախարարի, կառավարության կողմից ներկայացված նախագիծն ուղղված է տեղական ինքնակառավարման մարմինների հնարավորությունների ուժեղացմանը, նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը: Ներկա դրությամբ Հայաստանում արդեն ձևավորվել է 18 խոշոր համայնք, որոնք միավորել են 140 մանր համայնքներից:
Ներկայացված նախագծով առաջարկվում է ձևավորել 34 խոշոր համայնք, որոնց մեջ կմտնեն 328 փոքր համայնքներ: Օրինագծի ընդունումից հետո այդ համայնքներում տեղի կունենան ընտրություններ, ինչի արդյունքում կձևավորվեն տեղական ինքնակառավարման նոր մարմինները, կընտրվեն համայնքների ղեկավարները, ինչպես նաև ավագանու խորհուրդը: Մինչև 10 հազար մարդ ունեցող համայնքներն ավագանիների խորհրդում ներկայացված կլինեն 10 անդամներով: Բոլոր խոշորացված համայնքներում պարտադիր կստեղծվի գործադիր ղեկավարների ինստիտուտ: Բացի այդ, մեկ մշտական անդամ զբաղվի գործերի կառավարմամբ: Խոշորացված համայնքը կունենա միավորված բյուջեի և զարգացման հնգամյա ծրագիր, ինչը թույլ կտա ձևավորել ֆինանսական ռեսուրսների կառավարման ու դրանց բաշխման արդյունավետ համակարգ:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

