Ուրբաթ, 9 Հունիսի 2017 18:43
Ալեքսանդր Ավանեսով

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության սեմինար 

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության սեմինար 

Արմինֆո. Համակարգչային անվտանգության  ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիաե ընկերությունը հունիսի 9-ին Երևանում պետական և ֆինանսական կազմակերպությունների համար անցկացրել է  «Հայացք ֆինանսական անվտանգությանըե թեմայով սեմինարը։

Սեմինարին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների և ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդեր, բջջային կապի և ինտերնետի օպերատորներ)։

Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիաե-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Սեմինարը վարել է «Կասպերսկի Լաբորատորիաե-ի առաջատար մասնագետ, նախավաճառքային աջակցության ճարտարագետ Ալեքսեյ Գորելկինը։ Օրակարգում էին «Ֆինանսական հատվածին հատուկ ժամանակակից սպառնալիքներըե և «Ֆինանսական կազմակերպությունների լիարժեք պաշտպանության լուծումներե թեմաները։ Ալեքսեյ Գորելկինն անցկացրեց նաև «Ինտերակտիվ կիբեռնմանակումե բիզնես-խաղը։

Սեմինարի մասնակիցներն ունեցան ֆինանսական կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։ «Վերջին տարվա կիբեռմիջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը, որպես կիբեռհանցավոր խմբավորումների թիրախ, հետ չի մնում միջազգային միտումներից։  Անվտանգության կուռ համակարգ և արդիական գործիքակազմ ներդրած կառույցները ևս պետք է հետևեն ժամանակակից կիբեռսպառնալիքների զարգացմանը, քանի որ դրանք իրականացվում են նոր տեխնոլոգիաների կիրառումով և գնալով ավելի դժվար են հայտնաբերվում և կանխարգելվում։ «Կասպերսկի Լաբորատորիաե-ն, այնուամենայնիվ, մշտապես մեկ քայլ առաջ է կիբեռհանցագործներից՝ ստեղծելով նաև դեռևս անհայտ սպառնալիքների հայտնաբերման և չեզոքացման լուծումներ, որոնք և ներկայացվեցին հայաստանցի մասնագետներին «Հայացք ֆինանսական սեմինարիե ընթացքում։ Այդ լուծումների արդյունավետության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ նախորդ տարի Երևանում անցկացված համանուն սեմինարի համեմատ այս տարվա սեմինարը հավաքել է էլ ավելի մեծ թվով մասնակիցներ, և նրանց կազմը շատ ավելի ներկայացուցչական է»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիաե-ի տարածքային ներկայացուցիչ  Արմեն Կարապետյանը։