Շաբաթ, 10 Հունիսի 2017 11:58
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը տարանցիկ պետություն վերածելու ևս մեկ իրական նախագիծ, ըստ երևույթին, դատապարտված է ձախողման

Հայաստանը տարանցիկ պետություն վերածելու ևս մեկ իրական նախագիծ, ըստ երևույթին, դատապարտված է ձախողման

Արմինֆո. Հայաստանը տարանցիկ պետություն վերածելու ևս մեկ իրական նախագիծ, ըստ երևույթին, դատապարտված է ձախողման: Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղիների ղեկավարները Թբիլիսիում համաձայնագիր են ստորագրել այն մասին, թե ինչպես ակտիվացնել Պարսից ծոցը և Սև ծովը միավորող երթուղին, հայտնում է Mehr News-ը: Համաձայնագիրն ստորագրվել է «Իրանի երկաթուղիների» տնօրեն Սաիդ Մոհհամադզադեի և նրա վրացի ու ադրբեջանցի գործընկերներ Մամուկա Բախտաձեի և Ջավիդ Գուրբանովի միջև բանակցությունների արդյունքում:

Վրաստանում Իրանի դեսպանատան նախաձեռնությամբ անցկացված հանդիպմանը կողմերմ ընդգծել են երեք երկրների համատեղ ծրագրերի իրագործման հարցում համագործակցության, ինչպես նաև այդ երթուղու ամենավաղ ժամկետում գործարկման անհրաժեշտությունը: Իրանի ներկայացուցիչն ընդգծել է երեք երկրների հնարավորությունների համակարգված օգտագործման անհրաժեշտությունը՝ ակտիվացնելու Պարսից ծոցից դեպի Սև ծով  ճանապարհը, ինչպես նաև միջազգային նախագծի ավելի ուշ փուլերում ենթակառուցվածքի ընդլայնման պահանջը: Նա նաև ընդգծել է, որ այդ ճանապարհն օգոիտ կբերի ոչ միայն մասնակից երկրներին, այլ նաև երթուղում գտնվող պետություններին, քանի որ նվազեցնում է ծախսերը և արագացնում ապրանքների տեղափոխումը: Երթուղին առաջին հերթին երկաթուղով Եվրոպայից Պարսից ծոց, այնուհետև Հնդկաստան ապրանքների տեղափոխման նպատակ ունի: Սև ծովն աշխարհի ռազմավարական կարևոր ջրատարածքներից մեկն է, որը ջրային սահմաններ ունի Ռուսաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ: Սև ծովից Իրան, իսկ հետո մինչև Պարսից ծոց տարանցիկ երթուղու ստեղծումը կարող է հանգեցնել միջազգային և անդրմայրցամաքային առևտրատնտեսական համագործակցության զարգացման:

Հայ փորձագետների կարծիքով, բարձր ճանապարհային վճարը Հայաստանի տարանցիկ հեռանկարներին խոչընդոտող գործոններից մեկն է: Ճանապարհային վճարը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով «Ճանապարհային վճարի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է: Սակայն, չհիմնավորված բարձր վճարը վանում է տրանսպորտային ընկերություններին: Օրինակ, Իրանից ավտոմեքենաներն Հայաստան մուտք գործելու համար ստիպված են վճարել շուրջ $300: Փոխարենը հայկական կողմը չի տրամադրում ոչ բարձորակ ճանապարհայն ենթակառուցվածք, ոչ հարակից ծառայությունների պատշաճ որակ: Իրավիճակը հատկապես տխուր է հարևան երկրների համեմատ: Վրաստան մուտք գործելիս անհրաժեշտ է կատարել $80 միաժամանակյա վճարում ու վերջ: Ադրբեջանի դեպքում տեսնում ենք համակարգ, որը կարող է տրանսֆորմացվել՝ ի պատասխան մարտահրավերներին: Իրավիճակի անհեթեթությունը հասնում է այն բանին, որ վարորդները նախընտրում են ավելի երկար ճանապարհ, քանի որ  Հայաստանով ճանապարհային ծախսերը չեն փոխհատուցվում: Անհեթեթ իրավիճակ է ստեղծվում. բեռնատարը Իրանից մեծ շրջապտույտ է կատարում Թուրքիայով և ապրանքները բեռնում Թբիլիսիում, բայց Հայաստանով չի ընթանում, քանի որ դա ձեռնտու չէ:

Ավելի վաղ Իրանն առաջարկել էր տարածաշրջանի երկրներին միջանցք կառուցել Պարսից ծոցի և Սև ծովի միջև: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ  նման միջանցքը մեծ հնարավորությունների սկիզբ կդնի տարածաշրջանային համագործակցության ամրապնդան համար: Նա հատկապես նշել էր, որ «փոխադրումների արժեքը բավականին ցածր կլինի»:

2016 թվականի նոյեմբերի 23-ին Իրանը Հայաստանի տարածքով, Եվրոպայից եկող տրանսպորտային միջանցքով, ստացել է առաջին բեռը, որը եկել է Գերմանիայից: Հեռանկարում նախատեսվում է, որ այս ուղին կփոխարինի Թուրքիայի տարածքով գնացող ճանապարհին: «Երկու բեռնատար կոնտեյներ Իրան է ժամանել Հայաստանի սահմանով: Կոնտեյներներն ուղարկվել են Համբուրգից` թուրքական երթուղու համեմատ ավելի կարճ ճանապարհով:

Թեհրանն ու Անկարան արդեն վաղուց տարանցման շուրջ տարաձայնություններ ունեն երկու հարևան երկրներում վառելիքի տարբեր գների առնչությամբ: Բացի այդ, ընդհանուր սահմանը հաճախ ճանապարհային խցանումների ասպարեզ էր տարանցիկ բեռնատարների համար: Սահմանին հերթը հասնում է 15 կմ: Հարևան երկրների մաքսային մարմինների  պաշտոնատար անձանց ստորագրած համաձայնագրերն այդպես էլ չկարողացան լուծել այդ խնդիրը: Իրանի կառավարությունն Անկարայից անվտանգության երաշխիքներ է պահանջել իրանական բեռնատարների համար, սակայն արդյունքն անբավարար էր, ինչը հանգեցրել է անբավարար վստահության, որ Թուրքիան ի զորու է դադարցնել բռնությունը: Հետևաբար, Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարությունը ցամաքային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին խորհուրդ է տվել խուսափել Թուրքիայի տարածքով անցնող երթուղիներից: Նախարարությունը բեռնատարների վարորդներին հորդորել է օգտագործել երկու այլընտրանքային երթուղի. մեկը` Ադրբեջանով, Ռուսաստանով և Բելառուսով, մյուսը` Հայաստանով, Վրաստանով, Սև ծովով, այնուհետև Ռումինիայով կամ Բուլղարիայով: Պարզվել Է, որ Հայաստանի տարածքով անցնող նոր երթուղով բեռնափոխադրումների արժեքը 1-2%-ով էժան է` համեմատած թուրքական երթուղու հետ: Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Իտալիայի և Հունաստանի հետ վերջին բանակցությունները կենտրոնացած էին այդ երկրների մասնակցությամբ տարանցիկ միջանցքի շուրջ: Ըստ երևույթին, Ադրբեջանի առաջարկած փոխադրումների արժեքն ավելի ցածր է եղել՝ այն բանի համեմատ, ինչ ծախսվել է Եվրոպայից Իրան փոխադրումներ կատարելիս: Այսպիսով՝ կարելի է փաստել, որ բանակցություններն ավարտվել են ոչ հօգուտ Հայաստանի: Պետբյուջեի եկամտային մասն ամեն գնով համալրելու Հայաստանի իշխանությունների ցանկությունը, ըստ երևույթին, ավելի բարձր է ակնկալվող հեռանկարներից: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրելՀայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Ալեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլարԱլեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլար
ՌԴ փոխվարչապետ. ՌԴ փոխվարչապետ. "Թրամփի ճանապարհը" կնպաստի նաեւ Ռուսաստանի հետ Հայաստանի կապվածությանը
Հայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ըՀայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ը
Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ ՕվերչուկՀարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ Օվերչուկ
Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ
Փորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէՓորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէ
Ակնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBankԱկնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBank
Կոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակըԿոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակը
Հարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերըՀարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերը
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքումՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքում
Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղիԵրկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի
Team-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակTeam-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ով
ՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետովՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետով
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումըՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումը
Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսՓաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես
Ռուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերինՌուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
11.09.2025
RUB4.50-0.01
USD382.750.26
EUR447.21-0.30
GBP517.32-0.42
CAD275.70-0.31
JPY25.87-0.06
CNY53.730.02
CHF478.68-0.69