
Արմինֆո. Վերջերս ՎԶԵԲ-ը Հայաստանի համար հաստատել է 2 վարկային ծրագիր, 10 մլն.դոլարի ծավալով, որոնք ուղղված են ՓՄՁ զարգացմանը և կին-գործարարների աջակցմանը: Այս մասին հունիսի 16-ին Արարատբանկի բաժնետերերի ընդհանուր ժողովում հայտարարել է ՎԶԵԲ հայկական գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անժելա Աաքսը:
Նրա խոսքով, ՁՄՋ ա(ակցմանը ՎԶԵԲ-ը կուղղի 7 մլն.դոլար, իսկ կին-գործարարների աջակցմանը`3 մլն.դոլար: Այս ուղղությունները, նրա խոսքով, հանդիսանում են բանկի առաջնահերությունները:
Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում: Իր գործունեության սկզբից ի վեր, մասնավորապես 1992-ից մինչև օրս, ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել է ավելի քան 1.13 մլրդ եվրո, իրականացնելով 157 ծրագրեր`ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում: Ընդ որում, այդ ներդրումների մոտ 88%-ն ուղղվել է մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը: