Արմինֆո. Հունիսի 19-ին Մոսկվայում մեկնարկել է «ԱտոմԷքսպո 2017» IX միջազգային համաժողովը, որը կտևի մինչև հունիսի 21-ը: Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի հատուկ թղթակիցը, միջոցառումն ամեն տարի անցկացվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախաձեռնությամբ և հանդիսանում է միջազգային խոշորագույն ցուցահանդեսային և գործարար հարթակ, որում քննարկվում են ատոմային ոլորտի արդի վիճակը և դրա հետագա զարգացման միտումները: Այս տարի համաժողովի գլխավոր թեման է՝ «Ատոմային տեխնոլոգիաներ՝ անվտանգություն, էկոլոգիա, կայունություն»: Համաժողովի մասնակիցներին հագեցած գործարար ծրագիր է սպասում:
Հիմնական իրադարձությունը «Ատոմը՝ ապագայի անածխածնային էներգետիկայի հիմք» լիագումար նիստը կհանդիսանա, որի ընթացքում ռուսական և օտարերկրյա գերատեսչությունների, ընկերությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և առաջատար փորձագետներ կքննարկեն ապագայի էներգետիկան՝ անվտանգության, էկոլոգիայի, տնտեսության և կայուն զարգացման տեակետից: Գործարար ծրագրի շրջանակներում նախատեսված են կլոր սեղաններ՝ «Նորարարական տեխնոլոգիական լուծումներն ատոմային էներգետիկայի կենսական ցիկլում՝ որպես կայուն զարգացման պայման», «Լրացուցիչ տեխնոլոգիաներ», «Նորարարական ապրանքներ և «Բեկում» նախագիծ», «Ռոսատոմի նախագծերում ներդրումների աճի դրայվերներ», «Միջուկային էներգիա. ապագայի էներգիա, թե՞ անցյալի վերապրուկ», «Ատոմային ճյուղի էկոլոգիական անվտանգության ռազմավարություն», «Թվային ապագա. հաջորդ քայլ ատոմային տեխնոլոգիաների զարգացման գործում», «Էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը ՌԴ-ում. իրավիճակի գնահատում ԷՎԱ հզորության մատակարման պայմանագրերի հերթական մրցույթի նախաշեմին», «Միջուկային գիտության և տեխնոլոգիաների կենտրոնների կոմերցիոն և ոչ կոմերցիոն կիրառում», «Փոքր հզորության ԱԷԿ» և այլն: Ընթացիկ տարում համաժողովին մասնակցում են 62 երկրի ներկայացուցիչներ՝ ներկայացնելով ավելի քան 600 ընկերություն: Ընդհանուր առմամբ համաժողովին մասնակցում է ավելի քան 5 հազար մարդ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |