
Արմինֆո. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը հանդիպել է ամերիկյան Piper ավիաշինարարական ընկերության ներկայացուցիչների հետ, քննարկելով համագործակցության հնարավորությունները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են Piper-ի վաճառքի գծով փոխտնօրեն Դրյու Մաքիվանը, ԱՊՀ երկրներում Piper-ի պաշտոնական ներկայացուցիչ և «ՍԻՄ» ավիաընկերության տնօրեն Սիմոն Մնոյանը:
Ըստ աղբյուրի, հանդիպմանը կողմերը քննարկել են սիրող-օդաչուների նախապատրաստման, ինչպես նաև ՔԱԳՎ ուսումնական կենտրոնում կրթական ծրագրերի անցկացման հարցեր:
Ողջունելով հնարավոր համագործակցության առումով գործընկերների պատրաստակամությունը, Ս. Ավետիսյանն առաջարկել է իր աջակցությունը:
Նշենք, որ Piper ընկերությունը հանդիսանում է ամերիկյան ընդհանուր նշանակության ինքնաթիռներ արտադրող ընկերություն: 1927-ից մինչև 2010 թվականներն ընկերությունն արտադրել է ավելի քան 160 տարբեր մոդելների 144 գազար ինքնաթիռ, որից 90 հազարն առ այսօր թռչում է:
RUB | 4.72 | 0.01 |
USD | 382.09 | -0.43 |
EUR | 442.04 | -0.69 |
GBP | 501.45 | -1.10 |
CAD | 272.59 | -0.05 |
JPY | 24.67 | -0.13 |
CNY | 53.68 | -0.05 |
CHF | 477.91 | 0.95 |

