Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017 11:25
Ալեքսանդր Ավանեսով

ՔԱԳՎ մի շարք ավիաընկերությունների ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույտվություն է տրամադրել

ՔԱԳՎ մի շարք ավիաընկերությունների ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույտվություն է տրամադրել

ԱրմինֆոՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը մի շարք ավիաընկերությունների ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույտվություն է տրամադրել:

 

Հաղորդագրության համաձայն, ՔԱԳՎ, մասնավորապես, թույլտվություն է տրամադրել «Էկոտուր» զբոսաշրջային ընկերությանը` հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 30-ը ուղիղ օդային հաղորդակցություն կազմակերպել Երևանի և Վառնայի (Բուլղարիա) միջև: Հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 29-ը նույն ուղղությամբ վեց չվերթ կիրականացվի «Եվրոստան ույուտ» ընկերության պատվերով: «Արայ տուր» ընկերությունը հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 28-ը մտադիր է կազմակերպել զբոսաշրջային ուղևորություններ դեպի Հուրգադա (Եգիպտոս), իսկ հուլիսի 17-ին` նաև թռիչք դեպի Շարմ էլ Շայխ: Ծրագրի շրջանակում նախատեսվում  են նաև թռիչքներ դեպի Բարսելոնա, Բուրգաս , Քորֆա, Վենետիկ, Ռոդոս, Լառնակա և այլ քաղաքներ: