Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիսին կազմել է 3 239.3 մլն կՎտժ, տարեկան աճը՝ 4.6%, իսկ մայիսին արձանագրվել է 2.9% անկում, մինչև 56 մլն. կՎտժ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017 թվականի հունվար-մայիսին ՋԷԿ-երը 39% ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 1165.9 մլն կՎտժ, ՀԷԿ-երը կրճատել են 5.9%՝ մինչև 933 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ն արտադրել է 1139.3 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, տարեկան անկումը`10%: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 64.32 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան աճը` 25.1%: Մյուս աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1.1 մլն. ԿՎտժ, տարեկան աճը`22.2%:
Նշենք, որ 2015 թվականի ընթացքում Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր 6.2%, մինչև 7315.2 մլն կՎտժ: 2015 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 7,8%, ՀԱԷԿ-ը`14.6%, ՀԷԿ-երն ավելացրել էին 6.6%, չկարողանալով էներգետիկ համալիում ապահովել դրական դինամիկա:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |