Հինգշաբթի, 6 Հուլիսի 2017 12:19
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ ֆիննախ. Աշտարակ քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը գտնվում է իրականացման փուլում

ՀՀ ֆիննախ. Աշտարակ քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը գտնվում է իրականացման փուլում

Արմինֆո. Աշտարակ քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը գտնվում է իրականացման փուլում: Հուլիսի 6-ին Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Սակայն, նա հավելել է, որ ծարգիրը լիարժեք կսկսի գործել 2018-2019 թվականներից: Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի 2017 թ. պետական ​​բյուջեի դեֆիցիտը կազմում է  150 մլրդ դրամ: Մինչդեռ, արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերը, որոնց ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1,8 մլրդ դրամ, նախատեսված են մինչև 2022 թվականը: Հետևաբար, հնարավորություն չկա 2017 –ին ձեռնամուխ լինել ծրագրի լիարժեք իրականացմանն Աշտարակում:

Նշենք, որ անցյալ տարվա վերջին Ասիական զարգացման բանկը հայտարարեց Հայաստանի համար $ 50 մլն-ի վարկային գծի բացման մասին, որը կուղղվի զբոսաշրջության զարգացմանը երկրի 9 քաղաքներում, որոնցից հինգում`Վանաձոր, Ջերմուկ, Դիլիջան, Ծաղկաձոր և Աշտարակ, արդեն սկսվել են ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքները: ԱԶԲ հետ վարկային պայմանագիրը, ինչպես նախատեսվում է, Ազգային ժողովի կողմից կվավերացվի 2017-ի սեպտեմբերին: Մյուս քաղաքները կընտրվեն ավելի ուշ, բայց հայտնի է, նշված տարածքներում էկո-զբոսաշրջության զարգացման նպատակով ՌԴ կառավարությունը հատկացրել է $ 3 մլն դրամաշնորհ: