
Արմինֆո. Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան ազդարարել է Հայաստանի տարածքում «Միր» քարտերի ընդունման մասին: Այս մասին նա հայտարարել է Սանկտ Պետերբուրգում կայացած Միջազգային Ֆինանսական կոնգրեսի շրջանակներում, հաղորդում է RNS գործակալությանը:
«Անցյալ շաբաթ արդեն անցկացվել են «Միր» քարտի առաջին միջսահմանային քարտային գործարքները Հայաստանի ArCa վճարային համակարգում: Իսկ մեր առաջին նախագիծն է հավասար միջհամակարգային համագործակցության կազմակերպման առումով, և մեր երկրների քաղաքացիները, կարծում եմ, կստանան նոր ֆինանսական հնարավորություններ: Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի և ArCa վճարային համակարգի ղեկավարությանը նախագծի շատ արագ առաջխաղացման համար», - ասել է նա:
Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի որոշմամբ «ՄԻՐ» քարտային վճարային համակարգն ընդգրկվել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, միաժամանակ «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրելով «ՄԻՐ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
Նշենք, որ «Միր» քարտերի ստեղծման անհրաժեշտությունն առաջացավ 2014 թվականի ամռանը, երբ Visa և MasterCard համակարգերը ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով դադարեցրին սպասարկել ռուսական մի շարք բանկերի քարտերը: 2016-ի հունիսի 3-ին մտադրությունների մասին համաձայնագիր ստորագրվեց «Արմենիան քարդ» և ՊՔԱՀ միջև, որով նմախատեսվում է վճարային նքարտերի փոխադարձ սպասարկում: Ըստ Արմենիան Քարդի տվյալների, համակարգի անդամներն են Հայստանի 16 բանկերը, բացառույամբ Մելլաթ Բանկի:
RUB | 4.90 | 0.01 |
USD | 381.47 | -0.04 |
EUR | 449.14 | -0.89 |
GBP | 514.56 | -1.05 |
CAD | 278.81 | -0.23 |
JPY | 24.39 | -0.07 |
CNY | 54.44 | -0.02 |
CHF | 483.12 | -1.71 |

