Ուրբաթ, 14 Հուլիսի 2017 15:52
Ալեքսանդր Ավանեսով

«Որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենքե. Կարեն Կարապետյանը մասնակցել է «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցիե շնորհանդեսին

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցիե շնորհանդեսին:

 

Շնորհակալություն հայտնելով «Ի-Վի Քոնսալթինգե ընկերությանն ու «Տնտեսություն և արժեքներե հետազոտական կենտրոնին զեկույցը պատրաստելու համար՝ վարչապետը լավ ավանդույթ է համարել անկախ հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծությունների և առաջ շարժվելու ճիշտ բանաձևը գտնելու շուրջ նման հարթակներում քննարկումները:

 

Կարեն Կարապետյանը նշել է, որ 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն այսօր գլոբալ հարթակներում լայնորեն քննարկվող ամենաակտուալ թեմաներից է, և ներկայացվող զեկույցում անդրադարձ է արվում ևԲ ստեղծվող հնարավորություններին, ևԲ ռիսկերին: «Մենք բաց ենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, և մեզ համար շատ ակտուալ է հասկանալ և ձևակերպել՝ ինչպիսին է մեր մասնակցությունն այս գործընթացներին, ինչպիսի ազդեցություն կունենա 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը մեր կյանքի վրա, և մենք այսօր ինչ պետք է անենք՝ նշված մարտահրավերներին վաղը դիմակայելու և առավել ևս դրա դրական արդյունքներից և հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար։

 

Ակնհայտ է, որ զարգացման հետևանքով ավտոմատացումն էապես ազդելու է գործող աշխատաշուկայի վրա, և տեխնոլոգիան փոխարինելու է շատերին իրենց աշխատատեղերում։ Ընդ որում, դա անդրադառնալու է ոչ միայն դասական ոլորտների, ինչպիսին է, օրինակ, արտադրությունը, որտեղ ռոբոտաշինությունը կբերի ավելի օպտիմալ լուծումների, այլ նաև այլ ոլորտների վրա, ինչպիսիք են, օրինակ, խորհրդատվական ոլորտը, որտեղ արհեստական ինտելեկտը մեր փոխարեն կատարելու է բազմաթիվ գործառույթներ կամ նույնիսկ ֆինանսների կառավարման ոլորտը, որտեղ տեխնոլոգիան կփոխարինի մարդուն։

Մենք ունենալու ենք նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու կարիք։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ կանխատեսել ապագայի մասնագիտությունների այն ամբողջությունը, որին մենք, արդեն այսօրվանից սկսած, պետք է պատրաստենք մեր քաղաքացիներին՝ տեխնոլոգիաների ներմուծումից առաջացած գործազրկության ֆենոմենից խուսափելու համար: Սա մեզանից պահանջում է համակարգային մոտեցում, և կրթական համակարգն այստեղ առաջնագծում է: Վերջապես, 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն իր հետ բերում է նաև ռազմավարության մշակման ոչ դասական մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն՝ ավելի շատ հիմնվելով զեկույցում առաջարկվող լուծումների վրա. ստեղծի՛ր բազմազանություն, ընտրի՛ր և բազմացրո՛ւ։

Այս հեղափոխությունը ներկայացնում է հսկայական հնարավորություններ ևս։ Առաջադրվող մարտահրավերներին արագ ադապտացումը մեզ հնարավորություն կտա որակապես նոր դեր ստանձնել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ հարթակներումե, - ասել է կառավարության ղեկավարը:

 

Կարեն Կարապետյանն անդրադարձել է այս ուղղությամբ կառավարության ծրագրերին և անելիքներին. «Համապատասխան միջավայր ձևավորելու դեպքում մենք կարող ենք հասնել մրցունակության, արդյունավետության, արտադրողականության բարձրացմանը և էապես խթանել նոր տաղանդների բացահայտումը և նրանց ներկայությունը բոլորովին նոր շուկաներում և հարթակներում։ Սա պետք է մեզ հնարավորություն տա հասկանալու մեր տեղն ու դերը, ինչպես նաև հնարավոր օգուտները ձևավորվող այս նոր իրականության մեջ։ Հարկ եմ համարում անդրադառնալ, թե ինչ քայլեր են այսօր կատարվում կամ նախատեսվում են կատարվել կառավարության կողմից զեկույցում բարձրացվող հարցերի համատեքստում՝

1. վերջերս ընդունված կառավարության ծրագրով մենք նախատեսել ենք նորարարության զարգացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակում, որը մեզ հնարավորություն կտա ունենալ հստակ և երկարաժամկետ ծրագիր՝ նորարարությունը և նորարար տեխնոլոգիաների կիրառումը խթանելու համար,

2. մշակելու ենք հստակ մեխանիզմներ՝ բիզնեսների կողմից նորարար տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը խթանելու համար,

3. ներգրավելու ենք վերազգային առնվազն երկու կազմակերպություն` հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձևավորման նպատակով,

4. ինովացիոն էկոհամակարգի ձևավորման տեսանկյունից ստեղծելու ենք նոր տեխնոլոգիական կենտրոններ, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում ինժեներական բիզնեսն ու կրթությունը, բարելավել ինովացիոն ենթակառուցվածքները և նպաստել գիտելիքների առևտրայնացմանը,

5. խթանելու ենք գիտության և մասնավոր հատվածի համագործակցությունն ու գիտության առևտրայնացումը։ Սա թերևս ինովացիայի խթանման ամենադասական մեխանիզմներից է,

6. հստակ հասկանալով և գիտակցելով, որ այս ոլորտում բեկումնային զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է պետության և մասնավոր հատվածի ռեսուրսների մոբիլիզացիա՝ կառավարության ծրագրով նախատեսել ենք պետություն-մասնավոր համագործակցության մեխանիզմների կիրառմամբ ստեղծել և զարգացնել տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր և իրականացնել հստակ ծրագրեր։ Պետք է ասեմ, որ այստեղ կառավարությունն ունի գործընկերների մի մեծ բանակ՝ ևԲ Հայաստանից, ևԲ սփյուռքից, ևԲ օտարերկրյա գործընկերներ, ովքեր մեր կրթության մեջ կատարում են ներդրումներ և բերում են նորանոր ծրագրեր, տեխնոլոգիաներ և լուծումներ,

7. վերանայում ենք մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաև մշակում ենք կրթության զարգացման հայեցակարգը, որտեղ հատուկ ուշադրություն ենք դարձրել մի շարք հմտությունների զարգացման վրա, որոնց մեջ առկա են նաև զեկույցով նշված մետահմտությունները,

8. արդեն մի քանի աշխատանքային այցելություն է կազմակերպվել բլոկ-շղթա (blockchain) տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար, որտեղ մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել ՀՀ կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները,

9. վերջապես, ծրագրով հայտարարել ենք, որ մեզ համար առանձին գերակայություն է լինելու թվայնացումը։ Այն պետք է նախադրյալներ ստեղծի մեր տնտեսության և մեր կյանքի տրանսֆորմացիայի համար, որտեղ կհասնենք արդյունավետության, մրցունակության, արտադրողականության և թափանցիկության բարձրացմանը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Այս ամենը նաև ենթադրում է ֆինանսավորման ճիշտ, երբեմն նորարար մեխանիզմների ձևակերպում և խելացի կիրառում: Կառավարությունը հստակ գիտակցում է սա, և այս կետին մենք առանձին անդրադառնալու ենք նշված ռազմավարությունների մշակման ժամանակե:

 

Վարչապետը նշել է, որ զեկույցը լայնորեն օգտագործվելու է կառավարության օրակարգում գտնվող հարցերը քննարկելու և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու ժամանակ։ Կարեն Կարապետյանը հորդորել է գործարար և գիտական հանրությանը ծանոթանալ զեկույցին՝ ուշադրություն դարձնելով այնտեղ բարձրացված հարցադրումներին և զարգացման ուղղություններին: «Կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք ե, - ասել է կառավարության ղեկավարը:

 

«Հայաստանի 2017թ. ազգային մրցունակության զեկույցըե համակողմանի վերլուծում է Հայաստանի տնտեսական կատարողականը, բեկումնային տեխնոլոգիաների տարածման ազդեցությունը և Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունները: «Ի-Վի Քոնսալթինգե ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի խոսքով՝ այն նպատակ ունի նպաստել պետություն-մասնավոր հատված երկխոսությանը՝ մեր երկրի տնտեսության վերափոխման օրակարգը ձևավորելու և տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց շարժվելու համար: Զեկույցը ներառում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով մի շարք նախաձեռնությունների առաջարկներ կրթության, խրախուսման մեխանիզմների, ենթակառուցվածքների և ֆինանսավորման ուղղություններով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
26.12.2025
RUB4.900.01
USD381.47-0.04
EUR449.14-0.89
GBP514.56-1.05
CAD278.81-0.23
JPY24.39-0.07
CNY54.44-0.02
CHF483.12-1.71