Արմինֆո. Բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում 2020 թվականին կկազմի 4,700 դոլար: Այս մասին հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը , պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: Ընդ որում, ըստ նախարարի, հաշվարկներն արվել են 480 դրամ/դոլար փոխարժեքի հիման վրա:
Ըստ ավելի վաղ հաստատված` 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի, որի համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարությունը Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2018-ին կանխատեսում է 4,7%, 2019-ին `5,4%, իսկ 2020-ին`5.7%: ՀՆԱ-ի անվանական ծավալը 2018-ին կկազմի 5.785 մլրդ, 2019-ին `6.341 մլրդ., իսկ 2020-ին` 6,974 մլրդ դրամ:
Նշենք, որ մայիսի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, դիմելով նոր գումարման խորհրդարանի պատգամավորներին, նշել էր, որ 2040 թվականին հանրապետության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը ներկայիս 3500 դոլարից կավելանա, հասնելով 15000 հազար դոլարի, հաշվի առնելով թե ՀՆԱ-ի աճի տեմպերը, և թե ժողովրդագրական իրավիճակի նախատեսվող բարելավումը: Անհրաժեշտ է, որ տնտեսական աճի միջին տարեկան տեմպերն զգալիորեն ավելի բարձր լինեն միջազգային տնտեսական աճի միջին տեմպերից: Նախագահը նշել էր, որ 1990- 2015 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն 2 մլրդ 257 մլն դոլարից հասավ մինչև 10 մլրդ 529 մլն դոլարի, ավելանալով մոտ 4.7 անգամ: 2016-2040 թվականներին նախատեսվում է ապահովել ՀՆԱ-ի մոտ 5% տնտեսական աճ, հասնելով ավելի քան 50-60 մլրդ.դոլարի, ապահովելով մոտ հինգ ու կես անգամ աճ:
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |