Երկուշաբթի, 17 Հուլիսի 2017 17:24
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ծանոթացել է Իրանի հետ ԱՏԳ ստեղծման ծրագրին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ծանոթացել է Իրանի հետ ԱՏԳ ստեղծման ծրագրին

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այցելել է նաև Սյունիքի Ազատ տնտեսական գոտու շինհրապարակ՝ ծանոթանալու ծրագրի ընթացքին։

 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին են ներկայացվել ազատ տնտեսական գոտու հատակագիծը, ենթակառուցվածքները և շինարակական աշխատանքների մանրամասները։ Նախարարը և Մեղրու մաքսակետի ղեկավարությունը Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչների հետ քննարկել են ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները։ Սուրեն Կարայանը նաև ծանոթացել է Մեղրու մաքսակետում իրանցի զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվական նյութերին, զբոսաշրջիկների ներհոսքի վերաբերյալ տվյալներին:

 

Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման ծրագիրը գնահատվում է 28 մլն.դոլար, իսկ  հաշվի առնելով հնարավոր ծախսերի հետ միասին կարող է հասնել 32 մլն.դոլարի: Տասնամյա հեռանկարում, համաձայն ներդրումային ծրագրի, ակնկալվում է, որ ԱՏԳ կազմակերպող ընկերության շահույթը կկազմի 52 մլն. դոլար, իսկ աշխատակիցների թիվը` 60-70 մարդ: Ըստ կանխատեսումների, 10 տարում կներգրավվեն 120 ընկերություններ, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն.դոլարի ապրանքներ: Նպատակային ուղղությունները կլինեն ԵԱՏՄ, ԵՄ, Մերձավոր Արևելքը, ԱՄԷ, Սիրիան, Թուրքմենստանը, և այլն: Ներդրումների առումով, ըստ ընդհանուր կանխատեսումների, ակնկալվում են մինչև 350-400 մլն դոլարի ներդրումներ: