Երկուշաբթի, 24 Հուլիսի 2017 13:36
Ալեքսանդր Ավանեսով

«ՆԻԱԷՊ» ԲԸ ամենագործուն մասնակցությունն ունի Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրագործման հարցում

«ՆԻԱԷՊ» ԲԸ ամենագործուն մասնակցությունն ունի Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրագործման հարցում

Արմինֆո. Նիժնի Նովգորոդի «ՆԻԱԷՊ» ԲԸ ամենագործուն մասնակցությունն ունի Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրագործման հարցում: Այդ մասին հաղորդել է Նիժնի Նովգորոդի ԱԱՊ ներկայացուցիչ Ալեքսանդր Պուշկինը:

Հիշեցնենք, որ «ՆԻԱԷՊ» ԲԸ 15 կազմակերպություններից մեկն է, որոնք «Ռուսատոմ սերվիսի» կողմից ներգրավված են ՀԱԷԿ վիճակի հետազոտման աշխատանքներում, որոնց շրջանակում հետազոտվել է շուրջ 4,5 հազար միավոր սարքավորում:

ՆԻԱԷՊ» ԲԸ ASE ընկերությունների խմբի կառավարող կազմակերպությունն է: ASE-ն  համաշխարհային ատոմային ինժեներային բիզնեսի առաջատարն  և զբաղեցնում է ԱԷԿճների կառուցման համաշխարհային շուկայի ավելի քան 30%-ը` իր գործունեությունն իրականացնելով 20-ից ավելի երկրներում:

2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում էր կայացրել` նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձման առնչությամբ: «Ռոսատոմը» և հայ փորձագետները պայմանավորվել էին աշխատել ԱԷԿ շահագուրծման ժամկետը մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել 2019 թվականին: Ռուսաստանն այդ նպատակների համար 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ և 30 մլն դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին: