
Արմինֆո. ՀԱԷԿ առաջին բլոկը դուրս կբերվի շահագործումից: Համապատասխան օրինագծի նախագիծն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարությանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով, առաջին բլոկն արդեն տևական ժամանակ չի շահագործվում, բայց կա շահագործումից վերջինիս լիակատար դուրս բերման անհրաժեշտություն: Փոխնախարարն ընդգծել է, որ կան այդ նախագծի ֆինանսական բաղադրիչի հետ կապված հաշվարկներ: Այդ նպատակով ստեղծվել է հատուկ արտաբյուջետային հիմնադրամ, որտեղ տարեկան որոշակի գումար է փոխանցվում՝ ամրագրված ԱԷԿ համար սակագնում: Փոխնախարարը չի նշել շահագործուկից բլոկի դուրսբերման ժամկետները և նախագծի իրականացման համար ներդրումների ծավալները՝ կոչ անելով սպասել կառավարության որոշմանը:
Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական Արեգ Գալստյանը հայտնել էր, որ շահագործումից բլոկի դուրսբերման նախագծի արժեքը կազմում է շուրջ $150 մլն: Արտաբյուջետային հիմնադրամում տարեկան կուտակվում է շուրջ $1 մլն, ինչը խիստ անբավարար է խնդրի լուծման համար: Այդ պատճառով կառավարությունը մտադիր է բանակցություններ անցկացնել դոնորների հետ՝ վարկային ռեսուրսներ և դրամաշնորհներ ներգրավելու նպատակով:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

