Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 10:57
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ կառավարությանն է ներկայացվել ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի կառավարման ռազմավարությունը

ՀՀ կառավարությանն է ներկայացվել ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի կառավարման ռազմավարությունը

Արմինֆո. ՀՀ կառավարությանն է ներկայացվել ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի կառավարման ռազմավարությունը: Այս մասին հուլիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխ նախարար Հայկ Հարությունյանը:

Ըստ նրա, գործադիր մարմնի կոմից փաստաթղթի հաստատումից հետո այն կներկայացվի հանրությանը:

Մինչդեռ, ավելի վաղ նախարարության մամուլի ծառայությունը հայտնում էր, որ փաստաթղթի մշակմանը մասնակցել էր տարբեր գերատեսչութոյւնների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը: Խմբի կազմում են  նախարարության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, արտաքին գործերի նախարարության, բնապահպանության նախարարության, տարածքային կառավարման նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության, Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ), միջուկային անվտանգության պետական ​​կոմիտեի փորձագետներ: Եամվարության մշակման աշխատանքներն ավարտվել են 2017 թվականի մայիսի 20-ին:

Ավելի վաղ, հայկական ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել էր, որ բոլոր թափոններն անվտանգ պահվում են պահեստարանի չորս բաժանմունքներում և կարող է այնտեղ մնալ 50 տարիների ընթացքում: Սակայն, ինչպես նշել էր Ռոսատոմի ռադիոակտիվ թափոնների պետական ​​քաղաքականության գծով տնօրեն Օլեգ Կրյուկովը, ընկերությունը պատրաստ է իր վրա վերցնել միջուկային վառելիքի թափոնների պահպանումը և վերամշակումը: Ըստ նրա, բանակցություններն ընթանում են, բայց դեռ հստակեցված չեն: «Հենց վառելիքը գտնվում է Հայաստանում», - ընդգծել էր նա:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեի պաշտոնական կայքէջի, չոր թափոնների պահեստը կգործի մինչև 2020 թվականը: Հանրապետության Պետատոմ նադզորը 2000 թվականի օգոստոսի 1-ին Հայկական ատոմակայանին տվեց փաթոնների պահեստի կառավարման լիցենզիա, 20 տարի ժամկետով: NUHOMS-56 տեսակի պահեստարանը բաղկացած է 11 մոդուլներից, 616 հորիզոնական մեկուսիչ կոնտեյներներով: 2005 թվականին ՀՀ խորհրդարանը որոշեց ընդլայնել պահեստարանը, ինչը հնարավորություն կտա պահել մինչև 1890 կոնտեյներ, առնվազն 50 տարի պահպանման ժամկետով: